Մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը
ОБЩЕСТВО«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` մարտ ամսին 1 տոնական օր կա։
Մարտի 8-ը նշվում է որպես կանանց տոն։ Այն ոչ աշխատանքային օր է: Նշենք, որ այս տարի մարտի 8-ը երեքշաբթի է:
Ի դեպ, Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: Այսինքն՝ մարտի 7-ին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով:
Մարտին 22՝ աշխատանքային, 9 ոչ աշխատանքային օր է՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ դեպքում և 26՝ աշխատանքային ու 5 ոչ աշխատանքային օր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ դեպքում։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



