ՄԱԿ-ը հայտնել է, թե քանի մարդ է լքել Ուկրաինան
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին հայտնել է, որ Ուկրաինայից ավելի քան 150 հազար մարդ է հեռացել։ Այս մասին նա հայտնել է իր Twitter-ում։
«Ավելի քան 150 հազար ուկրաինացի փախստականներ այժմ հատել են հարևան երկրների սահմանը, որոնց կեսը՝ Լեհաստան, իսկ շատերը՝ Հունգարիա, Մոլդովա, Ռումինիա և այլ երկրներ»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ բնակչությունն ակտիվորեն տեղաշարժվում է նաեւ Ուկրաինայի տարածքում, սակայն ռազմական իրավիճակը «դժվարացնում է քանակի գնահատումն ու օգնություն ցուցաբերելը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոլդովան ընդունել է Ուկրաինայից մոտ 25 հազար փախստականի։ Բացի այդ, երկիրը ստացել է ապաստանի 430 դիմում։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026



