Վարչապետը կարևորում է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության իրականացումը
ПОЛИТИКАՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կոշտ թափոնների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքները և ուսումնասիրությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացվել է, մասնավորապես, Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության նախագիծը, որի նպատակը հանրապետության ողջ տարածքում այս համակարգի բարելավումն է: Քննարկվել են, մասնավորապես, ռազմավարությամբ սահմանված գերակայությունները, առաջարկվող միջոցառումները և ակնկալվող արդյունքները: Արծարծվել են ռազմավարության կյանքի կոչման հեռանկարներին ու մեխանիզմներին, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրներին վերաբերող հարցեր:
Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարևորել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության իրականացումը և հանձնարարել պատասխանատուներին շարունակել խորհրդակցության ընթացքում ներկայացված առաջարկությունների շուրջ քննարկումները:



