ՀՀ ԱԳՆ-ն՝ Ուկրաինայում ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածների մասին
ОБЩЕСТВОՈւկրաինայում ՀՀ դեսպանության` այս պահի դրությամբ ունեցած տվյալներով՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն հայտարարել էր, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել:
Ուկրաինան հայտարարել է 130-ից ավել զոհի մասին:
Հավելենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ Խարկովում ռուսական կողմից զոհվել է տանկիստ, ազգությամբ հայ Դավիթ Դերենիկի Աղաջանյանը։
Կարող եք ընթերցել նաև՝ «Իրավիճակը երեկ շատ թեժ էր, մի քանի արկեր են ընկել քաղաքի բնակելի տների վրա, փողոցներում վառվել են մեքենաներ». ինչ իրավիճակ է Դոնեցկում»:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



