Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
ПОЛИТИКАՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ տիկին Մկրտչյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:
Դուք հայ էստրադայի յուրօրինակ ներկայացուցիչներից եք, ում առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի հարուստ ժառանգության կարևոր մասն են կազմում:
Ձեր արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Դուք նաև վաստակավոր մանկավարժ եք և նշանակալի ներդրում ունեք նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում: Ուրախ եմ, որ հաջողությամբ շարունակում եք Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցել մեր երիտասարդներին:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ հետագա գործունեության մեջ»:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



