Երբ կավարտվի «Դոնբասում հատուկ գործողությունը»․ Կրեմլը պատասխանել է
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի ապառազմականացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության ժամկետը կորոշի նախագահ Վլադիմիր Պուտինը և կախված կլինի դրա արդյունավետությունից և նպատակահարմարությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ժամկետները որոշվում են արդյունավետությամբ և նպատակահարմարությամբ և կորոշվեն գերագույն գլխավոր հրամանատարի կողմից»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Պեսկովը նաև նշել է, որ չի կարող ռազմական տեղեկատվություն հրապարակել, և պաշտպանության նախարարությունը մնում է միակ աղբյուրը։
«Ես չեմ կարող ձեզ որևէ տեղեկություն տալ Ռուսաստանի Դաշնության ռազմական, տեխնոլոգիական և այլ բաղադրիչների մասին: Այս դեպքում միակ առաջին աղբյուրը մեր ռազմական գերատեսչությունն է», - հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
5
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...



