Ահա թե ինչ է պետք իմանալ ադրբեջանական «մշակույթի», «տոլերանտության» և «մուլտիկուլտուրալիզմի» մասին. Արմեն Աշոտյան
БЛОГԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ձախից Բաքվի միակ պահպանված հայկական եկեղեցու 2017 թվականի սեպտեմբերի 23-ին իմ արած նկարն է։
Հիշում եմ, որ երկար պնդեցի այդտեղ այցելելու համար։
Չեմուչում անելուց հետո մեզ տարան, անվտանգության սուպերլարված ծառայությամբ։
Եկեղեցին փակ էր, իր նպատակին չէր ծառայում, ադրբեջանցի ուղեկցողներն ասացին, որ ներսում իբր նախագահական գրադարանի մասնաճյուղ է գործում։
Տաճարը խոնարհված էր, Բաքվի կենտրոնում փնթի պարսպապատված, չխնամված ծառերի մեջ կորած այնպես, կարծես Մաուգլիի մեջի ջունգլիների մոռացված շինություն լիներ։
Մի քանի րոպե անց ադրբեջանական հատուկ ծառայությունը արագ «էվակուացրեց» մեզ տարածքից՝ պատճառաբանելով, թե իբր մեր այցը անառողջ հետաքրքրություն է առաջացրել, ամբոխ է հավաքվում եւ մեր գտնվելն այդտեղ նպատակահարմար չէ։
Իմ հրապարակումից հետո, ի դեպ, ոչ ոք չէր վիճարկվում այս եկեղեցու հայկական լինելը։
Աջից ադրբեջանցի պատգամավորների երկու օր առաջ արված լուսանկարն է Երեւանի կենտրոնում գտնվող շիաական Կապույտ մզկիթից, որը բաց է, բարեկարգ է, խնամված է, գործում է, եւ ոչ մեկ ադրբեջանցիներին չէր սպառնում։
Մեկ օր անց Իրանի դեսպանատունը հրապարակեց սույն կոթողի իրանական, այլ ոչ թե ադրբեջանական լինելու մասին անհերքելի փաստեր։
Ահա թե ինչ է պետք իմանալ ադրբեջանական «մշակույթի», «տոլերանտության» եւ «մուլտիկուլտուրալիզմի» մասին։
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



