Կոալիցիան վարչապետի պաշտոնի արժանավոր թեկնածու Է ընտրել. Ղարիբաշվիլի
ПОЛИТИКА«Վրացական երազանք» կառավարող կոալիցիան Վրաստանի վարչապետի պաշտոնի շատ արժանավոր թեկնածու Է ընտրել ի դեմս Գեորգի Կվիրիկաշվիլիի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է երկրի վարչապետի պաշտոնակատար Իրակլի Ղարիբաշվիլին:
Խորհրդարանական մեծամասնությունը դեկտեմբերի 25-ին հանրապետության փոխվարչապետի, արտաքին գործերի նախարարի պաշոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլիին առաջադրել Է երկրի վարչապետի պաշտոնի թեկնածու:
«Նախեւառաջ կարծում եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը, մեր կոալիցիան վարչապետի շատ արժանավոր թեկնածու Է ընտրել: Պարոն Գեորգի Կվիրիկաշվիլին իմ ընկերն Է: Ես ցանկանում եմ հաջողություններ մաղթել նրան: Մենք երկար ենք միասին աշխատել դեռ մինչեւ քաղաքականություն գալը: Եվ այժմ Էլ աշխատեցինք երեք տարի, եւ ես կարծում եմ, որ մեր համագործակցությունը շատ արդյունավետ Էր»,- ասել Է Ղարիբաշվիլին:
Իրակլի Ղարիբաշվիլին դեկտեմբերի 23-ին բոլորի համար անսպասելիորեն հրաժարվել Է վարչապետի պաշտոնից, հաղորդել Է Sputnik-ը:



