Ինչ-որ մարդկանց խմբեր փորձում էին փոխել շարժման պահանջը
ОБЩЕСТВОԻնչպես հաղորդում է Past.am-ի թղթակիցը՝ քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցան նախաձեռնող խմբի անդամները, ովքեր սկզբում նշեցին, որ իրենք առաջնորդներ չեն: Այնուհետև նախաձեռնող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը նշեց.
«Մեր սկզբնական, հիմական նպատակը եղել է էլեկտրաէներգիայի թանկացման մասին օրենքը կանխելը: Առավոտվանից ինչ-որ մարդկանց խմբեր փորձում էին փոխել շարժման պահանջը, երևի տեսնելով մարդկանց քանակը: Բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Մեր հիմնական պահանջը օրենքի չեղարկումն էր: Բոլորին կոչ ենք անում մնալ էստեղ, մինչև մեր մյուս մասնակիցները միանան մեզ:
Շարունակեք, պայքարը չի ավարտվել, այն շարունակվում է: Էստեղ հավաքը, ինչպես և էնտեղ, կրում է խաղաղ բնույթ: Ոստիկաններին խնդրում ենք որևէ կերպ չշփվել քաղաքացիների հետ»:
Սակայն հարկ է նշել, որ Բաղրամյանից Ազատության հրապարակ տեղափոխված քաղաքացիների քանակը Բաղրամյանում գտնվող քաղաքացիներից անհամեմատ քիչ է:
Արուսիկ Տիգրանյան



