ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. հրադադարը խախտել են ադրբեջանցիները. Արցախի ՊՆ
ОБЩЕСТВОԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՊՆ-ից:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են: Հրադադարը նշված հատվածում իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ: Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան:
Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
1
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
2
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
3
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
4
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
5
Пашинян анонсировал для Армении эпохальные события



