Ուկրաինան մտադիր է վերանայել միջուկային զենքից հրաժարվելը. Զելենսկի
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կնախաձեռնի Բուդապեշտի հուշագրի մասնակիցների բանակցություններ` անվտանգության ապահովման շուրջ։
«Պատրաստվում ենք նախաձեռնել խորհրդակցություններ՝ Բուդապեշտի հուշագրի շրջանակներում։ ԱԳ նախարարին հանձնարարել եմ զբաղվել դրանով։ Եթե բանակցությունները չկայանան կամ արդյունքում մեր երկրի համար անվտանգության երաշխիքներ չլինեն, Ուկրաինան բոլոր իրավունքներն կունենա հավատալու, որ Բուդապեշտի հուշագիրը չի գործում, և 1994 թվականի բոլոր փաթեթային որոշումները կդրվեն կասկածի տակ»,- Ինչպես փոխանցում է «Ռիա նովոստի»-ն՝ այս մասին Զելենսկին ասել է Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ։
1994 թվականի փաթեթային որոշումները, ի թիվս այլ հանգամանքների, ենթադրում են Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակ։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
5
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...



