Գիշերը ներխուժել են մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կառամատույց
ОБЩЕСТВОAravot.am-ի տեղեկություններով փետրվարի 18-ին, ժամը 04:45-ին ՀՀ ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության վաշտի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ նույն օրը ժամը 04:15-ին երկու անհայտ անձինք ներխուժել են Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի կառամատույց՝ գնացքներ ներկելու նպատակով, ինչը Մետրոպոլիտենի պահպանության վաշտի ծառայողները կանխել են, եւ գույքը դիտավորյալ վնասելու փորձ կատարելու կասկածանքով նրանց բերման են ենթարկել բաժին:
Պարզվել է, որ վերջինները ՌԴ քաղաքացիներ են՝ Վ. Վասիլեւը (ք, Սամարա) եւ Ն. Վոլչենկովը (ք. Սանկտ-Պետերբուրգ): Երկուսն էլ տվել են խոստովանական բացատրություն:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



