Թեյլոր Սվիֆթն ամուսնանում է
ЛАЙФԱմերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ամուսնանում է բրիտանացի դերասան Ջո Ալվինի հետ։ Այս մասին հայտնում է Life & Style Magazine -ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Լրատվամիջոցը գրում է, որ 32-ամյա Սվիֆթը նշանվել է 30-ամյա բրիտանացի դերասանի հետ։ Ինչպես գիտեք, զույգը հանդիպում է ավելի քան հինգ տարի։
«Ես հասկանում եմ, որ մարդիկ ցանկանում են իմանալ այդ մասին: Բայց մենք բավականին հաջող կերպով էինք գաղտնի պահում: Այն վերջապես հասավ մարդկանց, բայց ես նախընտրում եմ խոսել աշխատանքի մասին», - 2018 թվականին ասել է Ալվինը Vogue-ին:
Նաև նշենք, որ զույգը համագործակցել է Թեյլոր Սվիֆթի Folklore և Evermore ալբոմների մի քանի երգերի վրա:

1
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



