Ռուսաստանն այսօր ստանում է իրեն նվիրված պետություններին չգնահատելու պտուղները
БЛОГՌոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կարծես անցնում է ռուս-թուրքական հակամարտության կապակցությամբ որոշ շրջանակների ուրախությունն ու էյֆորիան, իրականության հետ ոչ մի աղերս չունեցող ակնկալիքներն ու սպասելիքները: Թուրքիան ակնհայտ հասավ իր նպատակին և այսօր, առայժմ ավելի հաղթանակած է, ավելի լկտի, ցինիկ ու ոգևորված աշխարհի բոլոր թուրքալեզու խառնամբոխի զորակցությունից, Արևմտյան պետությունների անհեռատես, միամտության հասնող քաղաքականությունից և թուրքական դիվանագիտության հերթական տրիումֆից:
Իսկ Ռուսաստանը կրկին մենակ, չհասկացված, պատժված ու դեռևս երկար կմնա իզգոյի իր այդ կարգավիճակում: Ռուսաստանն այսօր ստանում է իր երկդիմի, անմտածված, բարեկամ՝ իրեն նվիրված ժողովուրդներին, պետություններին չգնահատելու, նրանց կողքը չկանգնելու, իր ուժերն ու հնարավորությունները գերագնահատելու պտուղները…
Իսկ մե՞նք…Իսկ մենք երկու ոտքով հայտնվել ենք կեղտի մեջ…Շրջապատված երկու՝ միջև ատամները զինված, արյունարբու թուրքական պետություններով և երկու կիսատ-պռատ, իրենց շահերը միշտ հաշվենկատ, լավ գիտակցող ու պաշտպանող պետություններով:
Բավականին բարդ, բավականին վտանգավոր իրավիճակ է ու Աստված մի արասցե ռուս-թուրքական քաղաքական-տնտեսական հակամարտությունը վերաճի ռազմականի: Իսկ դրա վտանգը ակնհայտ է, այն դամոկլյան սրի նման կախված է հատկապես թուրք-սիրիական սահմանների իրավիճակից և հայ-թուրքական սահմանին տեղակայված անընդհատ ուժեղացվող ռուսական ռազմաբազայի առկայությունից:
Մյուս կողմից էլ Թուրքիայի պահանջով հայ-ադրբեջանական հակամարտության աննախադեպ, էլ ավելի սրումը՝ հիբրիդային, լոկալ պատերազմը…Ու մենք հայտնվել ենք <<թուրքական աքցանի>> մեջ, պատային իրավիճակում, կամ <<շաշկիի լեզվով>> ասած. կամ կուտեն կամ էլ ֆուկ կհանեն…Իսկ այս ստեղծված իրավիճակում մենք ողջ ազգով, առավել քան երբևէ պետք է անպայմանորեն լինենք միասնական և համախմբված…
Միակ ելքը գուցե Թուրքիան ներսից պայթեցնելն է՝ քրդական խաղաքարտը…
1
Новый год, старые лживые утверждения: куда движется Армения? «Паст»
2
А почему "полномочия имеют"... не имеющие полномочий? "Паст"
3
Новое развитие: резкая оценка со стороны британской платформы - «Паст»
4
Рождественский свет по ту сторону решёток. Репрессии против Армянской Апостольской Церкви - «Паст»
5
Сотрудники Idram стали тайными Дедами Морозами для воспитанников центра дневного ухода «Орран»



