Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Կա երկու ճանապարհ, որոնց միջև պետք է ընտրություն կատարել. մի պարագայում Հայաստանը գործոն է, մյուս դեպքում` գործիք». Ռոբերտ Քոչարյան

ПОЛИТИКА

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ավանդույթի համաձայն, մամուլի ասուլիս էր հրավիրել` հնչեցնելու կուտակված հարցերի պատասխանները: Իր խոսքի նախաբանում անդրադարձավ մեր երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրներին: «ՀՀ սեփական բանակն ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել երկրի սահմանները և անվտանգությունը, պատերազմից հետո ավելի քան մեկ տարվա ընթացքում գրեթե ոչինչ չի արվել բանակի սպառազինությունը վերականգնելու ուղղությամբ։ Տպավորությունն այնպիսին է, որ այս իշխանություններին մարտունակ բանակ պետք չէ: Վերջին ամիսներին շատ է քննարկվել նաև ՀԱՊԿ-ի լինել-չլինելու հարցը: Անգամ անձնական շփումների մակարդակով ՀԱՊԿ անդամ երկրների մեծ մասի առաջնորդները շատ ավելի մտերիմ են Ադրբեջանի նախագահի հետ, հետևաբար, միամտություն կլիներ մտածել, որ որևէ կերպ ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել ՀՀ-ի վրա հարձակմանը, մյուս կողմից այս երկրները կապված են իրար հետ տնտեսական և այլ հարաբերություններով։ Անվտանգային երրորդ բաղադրիչը Ռուաստանի հետ մեր հարաբերություններն են, և այսօր միայն այդ գործոնն է ՀՀ տարածքում անվտանգության երաշխիք, սակայն այս պարագայում էլ մի շարք խնդիրներ ունենք»,-ասում է Ռոբերտ Քոչարյանը: Ընդգծում է` այսօր չի տեսնում լուրջ քայլեր, որոնք կարող են չեզոքացնել առկա մարտահրավերները:

ՀՀ 2-րդ նախագահը վստահ է` Թուրքիան կդադարի Հայաստանը դիտել որպես իր ծրագրերի խոչընդոտ միայն այն պարագայում, եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական և տնտեսական գործընթացների վրա։ «Ե՞րբ է դա հնարավոր: Երբ այստեղ դադարի ռուսական ազդեցությունը, փոխարենը լինի թուրքականը: Եվ դա հնարավոր է, եթե Հայաստանն ընդհանրապես հրաժարվի Ղարաբաղից: Այս քաղաքականությունն անկասկած աջակցություն է ունենալու ԱՄՆ-ի կողմից, քանի որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև առկա գլոբալ հակամարտությունը հուշում է, որ այս ճանապարհով Ռուսաստանի ազդեցությունը կարող է նվազեցվել: Ռուսաստանի համար ձեռնտու է Հարավային Կովկասում ունենալ ուժեղ դաշնակից, այդպիսին ենք եղել մինչև այս պատերազմը, դաշնակից, որը գործոն է այս տարածաշրջանում: Թուրքիան ցանկանում է ունենալ չափազանց թույլ Հայաստան, քանի որ այդ պարագայում ՀՀ-ն չի կարող խոչընդոտ լինել Թուրքիայի հեռահար ծրագրերի իրականացման համար: Մի պարագայում Հայաստանը գործոն է, մյուս դեպքում` գործիք: Մեր ժողովրդին պետք է բացատրենք, որ կա այս երկու ճանապարհը, որոնց միջև պետք է ընտրություն կատարել»,-հավելում է նա: Ընդգծում է`այս համատեքստում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կնքված Շուշիի հռչակագիրը խոսում է այն մասին, որ տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական պրոցեսներ են մեկնարկել՝ ոչ մեր օգտին։

Արցախի մասին: Ռոբերտ Քոչարյանի տպավորությամբ` գործող իշխանությունները, կարծես թե, ընդհանրապես չեն ցանկանում խոսել բանակցային գործընթացից և հարակից հարցերից, նպատակ ունենալով, որ թե Հայաստանում, թե Ղարաբաղում իրենց հետ որևէ հույս չկապեն: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին Մինսկի խմբի շրջանակներում: Ինձ հետաքրքրում է` ինչպես են ընթանալու բանակցությունները, հենց առաջին պահին ադրբեջանական կողմը սեղանին կդնի Ն. Փաշինյանի հայտարարությունները: Քանի Հայաստանում այս իշխանություններն են, բանակցելու թեմա չկա․ պետք է գնան և ընդունեն, որ բանակցություններն ընթանալու են Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ ներառյալ Արցախը և նրա հայկական լինելը»,-ասում է ՀՀ 2-րդ նախագահը։

Մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ «իրադարձություն» է նաև հայ-թուրքական հարաբերություններում վերջերս նկատվող ազդակները, որոնց մասին խոսում են մեր իշխանությունները: Ընթացող հանդիպումների, քննարկումների ֆոնին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ «պատերազմը լավ դաս էր ՀՀ-ի համար», պաշտոնական Երևանը լուռ է:

Past.am-ը հետաքրքրվեց`հայ-թուրքական հարաբերությունների նման զարգացման դեպքում ինչ ռիսկեր են հնարավոր, հատկապես`խնդրեցինք անդրադառնալ տնտեսությանը հասցվող վնասներին, եթե սահմանը լիարժեքորեն բացվի և սկսվի թուրքական ապրանքի հոսքը հայկական շուկա: Նախագահը նշում է`երբեք դեմ չի եղել Թուրքիայի հետ հարաբերություններին, այն ժամանակ հաղթած կողմն էինք և օրակարգ թելադրողը։

Հավելում  է` հարաբերությունների հաստատումն ունի բնական ընթացակարգ՝ նոտաներով իրար հետ փոխանակվում են, դիվանագիտական հարաբերություններ են ձևավորվում, դեսպանատներ են բացում և սկսում են քննարկել այդ  մակարդակի վրա, թե ի՞նչ կարգով կարող են հաղթահարել այն խոչընդոտները, որոնք կան երկու երկրների միջև և այլն։ «Ի՞նչ է հիմա կատարվում, ինձ համար հասկանալի չէ։ Ֆորմատը, որ այսօր տեսնում եմ՝ ոչ թե բանակցում ենք Թուրքիայի, այլ Թուրքիա-Ադրբեջան միավորի հետ, օրակարգը ձևավորելու է Ադրբեջանը և նրա ձևավորած օրակարգը հնչեցվելու է Թուրքիայի կողմից, ինչը մեզ լավ տեղ չի տանելու, սա ճիշտ ճանապարհ չէ երկկողմ հարաբերությունների հաստատման համար: Ի՞նչ ենք ունենալու սահմանների բացումից հետո: Վտանգը մեծ է, մի շարք ապրանքատեսակների համար, մի շարք արտադրությունների համար իրավիճակը բավականին պրոբլեմային է լինելու։ Մեր տնտեսությունը որոշակի շոկ է ապրելու առաջին 2-5 տարվա ընթացքում։ Սահմանը բացելուց և երկաթուղին գործարկելուց առաջ պետք է սեփական շուկան պաշտպանելու առնվազն 3-ից 5 տարվա ծրագիր ունենալ։ Չեմ լսել որևէ գնահատական, հաշվարկ, թե ի՞նչ հետևանքներ է ունենալու սահմանի բացումը և ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր շուկան։ Լրջագույն վտանգի առջև ենք կանգնած և որևէ պրոֆեսիոնալ արձագանք չունենք: Իմ տպավորությունն այնպիսին է , որ այս մարդիկ ատում են արհեստավաժ մարդկանց, մասնագետներին»,-ընդգծում է Ռոբերտ Քոչարյանը:

Անդրադարձ եղավ նաև ներքին քաղաքականությանը, հիմնական հարցերն այն մասին էին, թե ինչու ակտիվ չէ ընդդիմությունը, որը խոստանում էր հեռացնել այս իշխանություններին: «Դեռ չի հասունացել այն  վիճակը, երբ կկարողանանք մեծ զանգվածներ փողոց հանել: Չենք ուզում հիասթափեցնել մեր կողմնակիցներին: Այս իշխանությունն առանց փողոցի չի գնալու, և այդ փողոցը պետք է լինի ոչ թե որևէ անձի, այլ՝ իշխանությանը հեռացնելու մասին. դեռ պետք է հասունացնել այդ պահը։ Այսօր ընդդիմադիր դաշտում չեմ տեսնում որևէ մեկին, ով կարող է ասել «կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետը, կա՛մ ոչ մեկ չի լինելու», որովհետև պետական մտածելակերպ ունեցողն այդպես չի ասում»,-նշում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Լուսինե Առաքելյան

Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank