Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Եթե չես ուզում, միևնույնն է, ստիպված կլինես...«Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Եթե դու չես հետաքրքրվում քաղաքականությամբ, ապա դա չի նշանակում, որ քաղաքականությունը քեզանով չի հետաքրքրվում»: Այս թևավոր խոսքը, որը, չգիտես ինչու, սիրում են վերագրել Բիսմարկին, պատկանում է աթենացի Պերիկլեսին։ Բիսմարկը ուղղակի որոշակի վերափոխել է այն՝ ասելով. «Եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի քեզանով»: Ուինսթոն Չերչիլն էլ այն ձևափոխել է այսպես. «Կարող եք չզբաղվել քաղաքականությամբ, միևնույնն է, քաղաքականությունը զբաղվում է ձեզանով»:

Մի խոսքով, բոլոր երեքի ասածն էլ հասկանալի ժողովրդական ձևով կարելի է ձևակերպել այսպես. «Անհնար է փախչել խորտակվող սուզանավից»: Ինչո՞ւ հանկարծ հիշեցի այս ամենը: Հիմա՝ ըստ էության: Ինչպես գիտենք, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնավարելու է մինչև սույն թվականի փետրվարի 23-ը, որից հետո նրան կփոխարինի Նիկոլ Փաշինյանի «սրտի ՄԻՊ թեկնածու», արդարադատության նախարարի նախկին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը: Թաթոյանը միշտ էլ նշել է, որ ինքը չի զբաղվում քաղաքականությամբ, բայց նրանով ներկայիս իշխանությունները միշտ էլ զբաղվել են, դե, այնքան, ինչքան ուժները պատել է, եթե հաշվի առնենք ՄԻՊ-ի բարձր վարկանիշը:

Համոզված եմ, որ պաշտոնավարման ավարտից հետո Արման Թաթոյանի վրա իշխանության և իշխանամետ շրջանակների հարձակումները բազմակի անգամներով կուժեղանան: Հավանաբար, նոր ՄԻՊ-ը քրեորեն պատժելի ինչ-որ «կոռուպցիոն սխեմաներ և չարաշահումներ» բացահայտի ՄԻՊ-ի գրասենյակում ու տրամադրի դրան սպասող ու Փաշինյանի կամակատարը դարձած իրավապահներին: Այն, որ այդ ամենը կլինի, ունի մի քանի պատճառ: Առաջին հերթին՝ պատճառն այս իշխանության և նրանց երկրպագուների գործողությունների անտրամաբանական լինելն է: Միակ տրամաբանությունը Նիկոլին ամեն կերպ գոհացնելն է, ու վերջ:

Շատ հնարավոր է, որ Թաթոյանը միտք էլ չունի զբաղվել քաղաքականությամբ, բայց սրանք իրենց հարձակումներով կստիպեն մարդուն զբաղվել դրանով… Նման օրինակները քիչ չեն մեր պատմության վերջին շրջանում: Երկրորդ հերթին՝ Նիկոլ Փաշինյանը չի սիրում վառ կերպարներ ո՛չ մոտակա հորիզոնում, ո՛չ էլ անգամ իր ամենամոտ շրջապատում: Իսկ Արման Թաթոյանը վառ կերպար է… 40 տարեկան Թաթոյանը իրավաբանական գիտությունների թեկնածու և իրավունքի պատվավոր մագիստրոս է (ստացել է ԱՄՆ-ում սովորելու արդյունքում):

Տպավորիչ է նրա աշխատանքային գործունեությունը. եղել է արդարադատության նախարարի տեղակալ, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի իրավական հարցերով խորհրդատու, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի խորհրդական, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության դատախազ, ՀՀ դատախազության դպրոցի դասախոս, Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ, ՄԻՊ և այլն: Այսինքն, փորձառու լինել-չլինելու հարց պարզապես չկա:

Օտար լեզուներից տիրապետում է անգլերենին, ռուսերենին, ֆրանսերենին և ուկրաիներենին։ Անկուսակցական է: Դե, ինչպես ասում են, համեմատե՛ք… Երրորդ և ամենակարևոր պատճառը վերջերս է նշմարվել: 2021 թվականի վերջին Միջազգային հանրապետական ինստիտուտ ոչ կառավարական կազմակերպությունը (նրա տնօրենների խորհրդի նախագահը ԱՄՆ-ի սենատոր Դեն Սալիվանն է), սոցիոլոգիական հարցում է անցկացրել, ինչը բազմաթիվ մեկնաբանությունների ու գնահատականների առիթ է դարձել։ Հարցերի մեկ փաթեթ վերաբերել է պետական կառույցների գործունեությանը, և այստեղ ՄԻՊ-ը եղել է անվիճելի առաջատարը։ Թեև հարցումն անցկացվել է առանց կոնկրետ անուններ նշելու, սակայն այս դեպքում ակնհայտ է, որ խոսքը Արման Թաթոյանի մասին է։ Նրա աշխատանքը ամբողջությամբ կամ մասնակի հավանության է արժանացել հարցվածների 68 %-ի կողմից, որոնցից 35 %-ը լիովին վստահում է նրան։

Ըստ ռուսական ritmeurasia.org հրատարակության, «ներկայիս Հայաստանի համար դա շատ բարձր ցուցանիշ է, և եթե Թաթոյանը որոշի գնալ դեպի քաղաքականություն, ապա պետք է փաստել, որ նա շատ լավ «սկզբնային կապիտալ» է կուտակել»։ Արման Թաթոյանի այս բարձր վարկանիշի ֆոնին ի՞նչ ունի Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի «ցուցանիշները», հաշվի առնելով հետպատերազմյան, տնտեսական և աշխարհաքաղաքական ծայրահեղ ծանր իրավիճակը, ինչպես նաև անվտանգության խնդիրները, կարելի է բավարար գնահատել (աշխատանքից լրիվ գոհ են 19 %-ը և մասնակի գոհ են 30 %-ը)։

Սակայն կա խնդիր. Նիկոլն ունի 33 % լրիվ բացասական և 15% մասնակի բացասական վարկանիշ։ Եվ վերջում՝ ևս մի կարևոր արձանագրում: Ըստ նույն ritmeurasia.org հրատարակության, «ընդհանուր առմամբ, հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ ներկայիս կառավարությունը ունի որոշակի ամրության պաշար։ Միևնույն ժամանակ, բավականաչափ խնդիրներ կան ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում: Բացի այդ, հարցումը մեծապես հաստատում է այն տեսակետը, որ վերջին խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը պայմանավորված էր ոչ թե նրա ծրագրով և հրապարակային ելույթներով, այլ ընտրողների մեծամասնության «նախկիններին» երկրի ղեկին չտեսնելու ցանկության պատճառով»:

Նշենք, որ Արման Թաթոյանին իշխանամետները «առայժմ նախկին չեն համարում»: Այնպես որ, Հայաստանում իշխանության համար դեռ բավականաչափ «որոգայթներ» կան։ Տեսնենք, թե ինչ կլինի փետրվարի 23-ից հետո:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Риторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян