Ереван, 24.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Քողարկված վախերն ու չքողարկված խանդը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Գործող իշխանական համակարգն իր գործունեության ողջ ընթացքում ցույց է տվել, որ կառուցված է մեկ անձի առանցքի շուրջ, և այդ անձը Փաշինյանն է։ Եվ եթե Փաշինյանը վարչապետի պաշտոնում չլինի, ապա ողջ իշխանական ուժը մեկ ժամում կփլուզվի։ Իր պաշտոնավարման ընթացքում Փաշինյանը բոլոր հնարավոր տարբերակները գործի է դրել, որպեսզի իր թիմի ներկայացուցիչները հանկարծ դուրս չգան «Նիկոլի ուսապարկի» կամ «Նիկոլի սելֆիի ձողի կարգավիճակից»։ Պետք է «փայլի» միայն Նիկոլի աստղը, իսկ մյուսներինը՝ խամրի։ Շատերը նկատած կլինեն, որ եթե ինչ-որ մի կարևոր նախաձեռնություն կամ դրական տեղաշարժ է եղել, ապա Փաշինյանը շտապել է դրա դափնիները վերցնել իր ուսերին։

Բայց քանի որ դրանք հազվադեպ են, նա, որպես կանոն, զբաղված է բոլոր ձախողումների համար մեղավորներ փնտրելով, այդ թվում՝ սեփական թիմում, և իրեն մաքուր դուրս բերելով: Մի կողմից՝ նա չափազանց խանդոտ է վարկանիշի առումով ու երբեք թույլ չի տա, որ հանկարծ որևէ պաշտոնյա աչքի ընկնի։ Նա արագ «փչացնում» է ցանկացած մեկին, որից ինչ-որ վտանգ է տեսնում, թեկուզ հենց վարկանիշի առումով: Դե, «թիմից դուրս» անձանց հարցը հասկանալի է, բայց նա երբեք չի ների նաև որևէ թիմակցի, այնպես որ, բոլորի գլխին էլ կախված է «դամոկլ յան սուրը», նույնիսկ «Նիկոլից ավելի նիկոլականների» գլխին:

Հասկանալի է՝ պատերազմից հետո Փաշինյանն առավել շատ է դողում իր աթոռի համար՝ տարբեր կողմերից վտանգներ տեսնելով անձնիշխանության շարունակության համար։ Ու դա նկատելի է դառնում հատկապես այն դեպքում, երբ ինչ-որ բան կարող է ստվերում թողնել իրեն, առավել ևս՝ սպառնալ իր պաշտելի աթոռին։ Իսկ եթե որևէ մեկի առումով, իրական, թե ոչ իրական, հեռանկարային ակնկալիքներ են նշմարվում կամ երևակայվում, ապա դա անմիջապես գրգռում է Փաշինյանի սևեռուն մտքերը։ Այդպես եղել է մի քանի դեպքերում։ Բայց, ինչպես արդեն նշեցինք, այդ մոտեցումը նկատելի է հենց իշխանական թիմի ներսում։ Մի խոսքով, Փաշինյանի գլխավոր բնորոշիչներից է նաև անվստահությունն ու կասկածամտությունը։ Դրա համար էլ նա, որպես կանոն, անընդհատ կադրային փոխատեղումներ է կատարում՝ թույլ չտալով, որ նրանցից մեկը ամրապնդի իր դիրքերը կառավարման համակարգում, մեծ հավակնություններ ունենա կամ փորձի ինքնագործունեությամբ զբաղվել։

Ըստ այդմ, Փաշինյանը մեծ խանդով է վերաբերվում հատկապես այն խոսակցություններին, թե ով կարող է փոխարինել իրեն վարչապետի պաշտոնում։ Այդ իսկ պատճառով էլ «ժառանգորդի» վերաբերյալ հարցերի դեպքում ուղղակի հոգեխանգարմունքի մեջ է հայտնվում։ Օրինակ՝ մամուլում մեկ անգամ չէ, որ խոսակցություններ են շրջանառվել այն տարբերակի շուրջ, որ Արարատ Միրզոյանը կարող է դառնալ հաջորդ վարչապետը՝ փոխարինելով Փաշինյանին։ Եվ պատահական չէ, որ տեղեկություններ են շրջանառվում, որ հատուկ հրահանգված է վարկաբեկիչ արշավ սկսել նրա նկատմամբ։ Դրա մասին է վկայում նաև օրերս իշխանամերձ լրատվամիջոցներից մեկում արված հրապարակումը, որում բացահայտ մեղադրանքներ էին ուղղվում Միրզոյանի հասցեին՝ համեմատականներ անցկացնելով նրա և Ուկրաինայի արտգործնախարարի միջև։

Ճիշտ է՝ այդ հրապարակումը հանվեց լրատվականից, սակայն դա դեռ չի նշանակում, որ դրա տարածումը տեղի չի ունեցել Փաշինյանի անմիջական նախաձեռնությամբ։ Առանց Փաշինյանի գիտության, «ուսապարկերի» մոտ նույնիսկ ճանճը չի տզզում։ Այսինքն՝ կարևոր էր ուղերձը տեղ հասցնել։ Ի դեպ, այնպես չէ, որ Միրզոյանը «սուրբ» է կամ այնպիսի մի հրաշք արտգործնախարար, որ նրան քննադատել չի կարելի: Լրիվ ընդհակառակը: Սակայն այստեղ ուշագրավ է երկու կարևոր հանգամանք. նախ՝ որ հրապարակումը տեղ է գտել իշխանական լրատվամիջոցում, երկրորդ՝ որ Միրզոյանին ներկայացվում են «նամյոկներ», որոնց առումով մշտապես մեղադրանքներ են հնչել հենց Փաշինյանի հասցեին, ինչը ապացուցում է վերը նշված ամբողջ հանգամանքները: Վերջապես, հետաքրքիր է, թե ի՞նչ ավելի խորքային պատճառներ կան այս ամենի մեջ, արդյո՞ք խոսքն ինքնագործունեության կանխմա՞ն, թե՞ առաջիկայում սպասվելիք ինչ-որ նոր գործընթացների կոնտեքստի մասին է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Греция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве России