Արյունոտ սելֆի․ շտապ օգնության ֆելդշերները «ֆոտոսեսիա» են կազմակերպել արնաշաղախ հիվանդի հետ (լուսանկարներ)
ОБЩЕСТВОՀամացանցում շոկային լուսանկարներ են հայտնվել՝ շտապ օգնության ֆելդշերները լուսանկարահանվել են արնաքամ լինող հիվանդի հետ ու այդ լուսանկարները տեղադրել են համացանցում։ Դեպքը տեղի է ունեցել ՌԴ Պերմ քաղաքում։ Այս լուսանկարները մեծ վրդովմունք են առաջացրել համացանցում։
Օգտատերերը այս միջադեպը «Արյունոտ սելֆի» են անվանել։ «Արյունոտ սելֆի» Միջադեպը տեղի է ունեցել օրերս՝ Պերմում։ Շտապօգնության մեքենան գնացել է կանչի։ Տղամարդը կտրել է ձեռքն ապակիով, արյունահոսել է եւ կորցրել գիտակցությունը։ Ժամանած ֆելդշերները նրան տեղափոխել են մեքենան, իսկ հետո նրանցից մեկը սկսել է լուսանկարել, մյուսներն էլ ժպտադեմ նայել են խցիկին։ Բժիշկներից մեկը լուսանկարը տեղադրել է համացանում ու մեկնաբանել՝ աշխատեցինք։

Հնարավոր է՝ այս լուսանկարների մասին ոչ ոք չիմանար, մնար միայն անձնական սոցկայքերում, եթե Moskovski komsomolec-ը դրանք չհրապարակեր։ Լուսանկարներն անմիջապես տարածվել են, ֆելդշերները անմիջապես հայտնի են դարձել ողջ երկրով։ Հենց հաջորդ օրը առողջապահության նախարարությունը ստուգումներ է սկսել դեպքի առթիվ։ «Նման լուսանկարները թե էթիկայի տեսանկյունից, թե բարոյական տեսակետից անթույլատրելի են»,- հայտարարել են առողջապահության նախարարությունում։

Նշվում է, որ ֆելդշերները հնարավոր է, ազատվեն աշխատանքից։
Արնահոսող հիվանդը՝ Եվգենին, արդեն լավ է, նա դուրս է գրվել հիվանդանոցից։ Նա լրագրողներին ասել է, որ բարկացած է այդ միջադեպի վրա։ «Երեկ ինձ զանգեց կինս, պատմեց տեղի ունեցածի մասին։ Երբ գնացի տուն, կարդացի հոդվածները, շատ բարկացա»,- ասել է տղամարդն ուն նշել, որ լուսանկարներից մեկի տակ բժիշկը գրել է, թե իբր ինքը թմրամոլ է, եւ հենց այս փաստն է իրեն ամենից շատ բարկացրել։

«Ես այդ պահին ուշաթափված եմ եղել։ Ինչ իրավունք ունեին նրանք իմ նկարները դնել ու սուտ բաներ գրել իմ մասին»,- ասում է տղամարդը ու նշում, որ ամաչում է փողոցով քայլել, քանի որ իր ծանոթները տեսել են այդ լուսանկարները։ Եվգենին ասել է, որ պատրաստվում է դատի տալ բժիշկներին։



