Ереван, 03.Май.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Այսօր երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն է

КУЛЬТУРА

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին եւ նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, եւ պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Концерт «Звонкое будущее» объединил юных музыкантов Армении и России Политические «шутки» с ужасной долей правды: «Паст»Число покупателей и продавцов в Армении удвоилось: «Паст»«Отмена декларации - это вопрос времени»: «Паст»«Ядерную базу превратили в сарай для скота»։ бывший министр раскрывает скобки: «Паст»Общество вовсе не «спит», и это очень раздражает власти: «Паст»Знаменитый Time Magazine коснулся Армении: что издание оценило как национальное богатство? «Паст»Примаков: Россотрудничество рассчитывает на позитивный результат по Русскому дому в БакуПутин показал свою квартиру в Кремле с лепниной и белым роялемМинистр финансов: Государственный долг Армении составляет 5 трлн. 318 млрд. драмовКитай изучает заявления США о готовности к торговым переговорамТрамп объявил 8 мая Днем Победы во Второй мировой войнеМИД Ирана: Тегеран стремится урегулировать разногласия с США путем переговоровReuters: прибыли от сделки по минералам может не быть еще 10 летВ Лос-Анджелесе и Нью-Йорке прошли акции протеста против политики администрации Дональда ТрампаТрамп предлагает исторически рекордный бюджет на армию СШАUcom и Impact Hub Yerevan запускают второй этап программы поддержки зеленых инноваторов Названы авиакомпании, максимально загрязняющие окружающую среду в ЕвропеАмериканские ученые разработали суперточные атомные часыВ США планируют мегадорогой парад по случаю Дня рождения ТрампаГерой Арцаха обратился к Владимиру ПутинуИмператорский дворец Японии уволил сотрудника, укравшего деньги у правящей семьи на сумму 24 900 долларовАдминистрация Эрдогана опровергла заявления о прослушивании депутатов парламента«Этк»: Деньги, выделенные на организацию концерта Снуп Догга, до сих пор не возвращены в госбюджетСовет по защите прав граждан Арцаха продолжит работу в здании представительстваИндия сообщила об очередном нарушении Пакистаном режима огня на линии контроляУкраина и США подписали соглашение о недрахДва человека погибли, 15 ранены в результате российских ударов по ОдессеУспешная миссия фонда «Музыка во имя будущего» в ДубаеСудья Артуш Габриелян арестованТрамп заявил, что более 100 стран ведут с США переговоры по торговым сделкамNHK: на западе Японии автомобиль въехал в группу школьниковВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯФинляндия приняла закон об ограничении использования мобильных телефонов в школахBMW расскажет о будущем обновленного бренда Alpina в 2026 годуAxios рассказывает, что о чем говорили Зеленский и Трамп перед похоронами папы римскогоFAZ: Пекин частично отменил введенные в 2021 году санкции против ЕвропарламентаЕврокомиссия выделила €910 млн в Оборонный фонд ЕСВ Турции арестовали 18 чиновников Стамбула в рамках усиления репрессийНаходящийся под домашним арестом бывший офицер СНБ Арам Гаспарян перенес инфарктNTV: сопредседатель СДПГ Клингбайль станет вице-канцлером, министром финансовВТБ (Армения) поддержал межвузовскую «Универсиаду – 2025»В Курской области погибли 600 солдат из КНДР, утверждает разведка Южной КореиВозле села Талворик будут основаны интенсивные сады персика и нектарина площадью 182 гектараУченые узнали о ранее неизвестном полезном свойстве кофеМириам Ланской: Азербайджан использует мирный процесс с Арменией, чтобы избежать ответственностиFrontiers in Physiology : Женщины превосходят мужчин в самых экстремальных видах деятельностиСильный пожар возник на рынке в ТбилисиТрамп верит, что Путин хочет остановить войну, но допускает, что ему «морочат голову»Госдеп вновь предупредил, что США могут выйти из переговоров по Украине