Ողբերգական վթար Արարատում. «Օպել»-ն ու «ԳԱԶել»-ը 250 մ գլորվել են. կա 3 զոհ, 4 վիրավոր
ОБЩЕСТВОԱյսօր` հունիսի 28-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:00-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում` Քյարքի ոլորաններում, բախվել են Opel Zamfira մակնիշի 44 AA 744 համարանիշի եւ ГАЗ 2705 մակնիշի 10 ՍՏ 493 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետեւանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին եւ մոտ 250 մ գլխիվայր գլորվելով` հայտնվել ձորում ` ապառաժ քարերի վրա:
Վթարի հետեւանքով 3 հոգի տեղում մահացել են, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Մահացածները նետված են եղել ավտոմեքենաներից, ում դիերը, այդ թվում` մի երեխայի, փրկարարները հայտնաբերել են մենքենաներից բավականին մեծ հեռավորության վրա:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների եւ վիրավորների ինքնությունը:



