Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Արցախում մշակութային ցեղասպանության շարունակականությունը՝ ՀՀ իշխանությունների անտարբերության ֆոնին. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից հետո ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում Արցախի՝ իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում գտնվող հայկական մշակութային արժեքներն ու հուշարձանները։ Ու այս հարցում Բաքուն միջոցների մեջ խտրություն չի դնում։ Դրա համար մեծ գումարներ են ծախսում, հատուկ պատմություններ են հորինում աղվանների կամ ալբանների առասպելական մշակութային արժեհամակարգի մասին։ Եվ դրանց համատեքստում ուդիական համայնք են մեջտեղ բերել, թե իբր Արցախի վանքերն ու հուշարձանները պատմականորեն նրանց են պատկանել, և այդպես շարունակ։

Հակառակորդի սանձարձակությունն այն աստիճանի է հասել, որ նույնիսկ դեպքեր են գրանցվում, որ հայկական եկեղեցիներն ուղղակի քանդվում և ավիրվում են։ Օրինակ՝ BBC-ի թղթակիցն անցյալ տարի նյութ էր պատրաստել այն մասին, թե ինչպես է Մեխակավանի (Ջաբրայիլ) հայկական Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կարճ ժամանակահատվածում անհետանում։ Թվում էր, թե Ադրբեջանի այս հանցագործ պահվածքը մեծ ռեզոնանս է առաջ բերելու, բայց, ի զարմանս բոլորիս, ոչ մի լուրջ և համարժեք արձագանքի չի արժանանում պետական մակարդակով։ Բարձրաձայնողները սոսկ անհատներ կամ հասարակական կազմակերպություններ են:

Պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում Փաշինյանը ենթադրաբար Հայաստանի միջազգային գործընկերների հետ շփումների մեջ է եղել, հանդիպումներ է ունեցել ու, ըստ այդմ, բազմաթիվ առիթներ են եղել, որոնց ժամանակ վերջինս կարող էր բարձրաձայնել, միջազգային հանրության ու տարբեր ատյաննների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչ է կատարվում Արցախում հազարամյակների պատմություն ունեցող հայկական ժառանգության հետ։

Բայց դրա փոխարեն Փաշինյանը նախընտրել է միայն խաղաղության դարաշրջանի ու դրա պայծառ հեռանկարների մասին խոսել՝ փորձելով ամեն կերպ անուշադրության մատնել Ադրբեջանի կողմից իրագործվող ցեղասպան քաղաքականությունը։ Ինչպես ասում են՝ անպատժելիությունը ծնում է նոր ու ավելի դաժան հանցագործություններ։ Եվ այդպես էլ տեղի ունեցավ։ Դրա համար էլ Բաքուն, տեսնելով, որ հեշտորեն մարսում է իր հանցագործությունները, ավելի ագրեսիվ կերպով է ձեռնամուխ լինում մշակութային ցեղասպանության իրագործմանը՝ փորձելով սկսածն ավարտին հասցնել։ Հիմա էլ հատուկ հանձնաժողով են ստեղծել, որ հայկական գրությունները Արցախի հուշարձաններից վերացնեն ու ընդհանրապես ջնջեն հայկական հետքը։ Արդյոք պատահակա՞ն է, որ Շուշին հռչակել են իրենց մշակութային մայրաքաղաքը ու դրա հետ կապված հատուկ միջոցառումներ են նախատեսում ձեռնարկել, իհարկե՝ ոչ։

Այս քայլով ամբողջովին պարզ է դառնում հակառակորդի իրական նպատակը՝ ամբողջությամբ վերացնել հայկական պատմությունը, իսկ դրա փոխարեն արհեստական ու խեղաթյուրված, կեղծ փաստերի հիման վրա նոր պատմություն կառուցել ու հրամցնել միջազգային հանրությանը։ Այդպես եղել է միշտ, սակայն ստացել է համարժեք արձագանք, իսկ հիմա, երբ ավելի է լկտիացել թշնամին, ընդհանրապես հակազդեցության չի հանդիպում: Ու այս համատեքստում է տեղավորվում այն իրողությունը, որ պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Արցախից օկուպացված տարածքներում տարբեր մշակութային կառույցների ստեղծմանը, որ հետո դրանց շուրջ միֆեր հյուսվեն, թե դարերի պատմություն են ունեցել։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ մշակութային ցեղասպանությունը գլուխ բերելու համար Ադրբեջանը գործի է դնում իր խավիարային դիվանագիտության ողջ զինանոցը՝ փորձելով կաշառել տարբեր գործիչների ու պաշտոնյաների, որպեսզի հանկարծ այդ թեման չդառնա միջազգային հանրության ուշադրության առարկա։ Սակայն ցավալի է, որ պատերազմից հետո հայաստանյան պետական մարմիններից միայն ՄԻՊ Արման Թաթոյանն է անհրաժեշտ ծավալով բարձրաձայնում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման հանցագործ քայլերի մասին։ Եվ քանի որ հայ հանրությունը շատ զգայուն է այս թեմայի շուրջ, ու Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ տեղի ունեցող հանցագործություններին համապատասխան գնահատական չտալը վերջերս ավելի սուր է ընկալվում, ԱԳՆ-ն հազիվ հանդգնել է ինչ-որ ձևով պատասխանել՝ նշելով, թե հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը հակասում է Բաքվի հաշտության հայտարարությանը։

Բայց եթե թեման ավելի խորքային ենք դիտարկում, ապա ԱԳՆ-ի արձագանքն ավելի շատ ոչ թե պատասխան է, այլ ձևական հայտարարություն, որն արվել է հանրության շրջանում կրքերը հանգստացնելու համար։ Իսկ իրական պատասխանը կլիներ այն, որ իշխանությունները պարբերաբար պատմական ու փաստական հիմքերի վրա ներկայացնեին, թե իրականում ինչ է կատարվում Արցախում, ինչպես է Ադրբեջանն անպատիժ կերպով ոտնահարում միջազգային նորմերն ու էթնիկ ատելության հողի վրա շարունակում իր հանցագործությունները։ Առավել ևս, որ նույնիսկ ԱԳՆ բավականին թույլ հայտարարությունը հիստերիայի մեջ է գցել ազերիներին: Սակայն մյուս կողմից էլ հասկանում ես, որ դժվար է ինչ-որ բան ակնկալել գործող իշխանություններից, քանզի նրանք հազիվ թե ունակ են հայության շահերը պաշտպանել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank