Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Բոլոր խնդիրներն արձանագրվել են, և դրանք լուծելի են. Ժաննա Անդրեասյանը՝ Տավուշի դպրոցներում փորձարկվող չափորոշչի մասին

ОБЩЕСТВО

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության ու Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) ներկայացուցիչները, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, երկօրյա այց են կատարել ՀՀ Տավուշի մարզի դպրոցներ՝ դիտարկելու հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման գործընթացը։

Չափորոշիչը փորձարկվում է մարզի դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում:

ԿԳՍՄՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ աշխատանքային խումբը եղել է Իջևանի և Դիլիջանի տարածաշրջանների փոքր ու մեծ, քաղաքային և գյուղական, հիմնական, միջնակարգ ու ավագ դպրոցներում՝ տեղում հասկանալու, թե յուրաքանչյուր տիպի դպրոցում գործընթացն ինչպես է իրականացվում: Մասնավորապես, նախարարի տեղակալն այցելել է Խաշթառակի միջնակարգ, Լուսաձորի հիմնական և Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցներ։

Այցը բաղկացած էր երկու հիմնական մասից. խումբը նախ յուրաքանչյուր դպրոցի փորձարկվող դասարաններում իրականացրել է դասալսումներ՝ հստակեցնելու, թե ուսուցիչն ինչպես է կազմակերպում դասապրոցեսը, այնուհետև հանդիպում է ունեցել ուսուցչական կազմի առարկայական մասնախմբերի ղեկավարների և մանկավարժների հետ: Վերջիններիս հետ տեղի են ունեցել կարևոր բովանդակային քննարկումներ, որոնց ընթացքում վեր են հանվել փորձարկվող չափորոշչի մի շարք խնդիրներ և դրական կողմեր:

Չափորոշչի փորձարկման արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի՝ հիմնական խնդիրը, որ բարձրաձայնել են գրեթե բոլոր դպրոցներում, առարկայական ծրագրերի բեռնաթափման հարցն է: Ներկայում ԿԶՆԱԿ-ի մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ: Երկրորդ խնդիրը, ըստ նախարարի տեղակալի, կապված է փորձարկման փուլի հետ, մասնավորապես՝ ուսումնական նյութերի բաշխումը որոշ դպրոցներում տեղի է ունեցել ավելի ուշ ժամանակահատվածում և առաջ է բերել զուտ թեմատիկ պլանների վերանայման կարիք: Հաջորդը լաբորատորիաների և տեխնիկական հագեցվածության խնդիրն է: Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ այս պահին երկու խնդիրն էլ լուծված են, լաբորատոր սարքավորումներն ու ուսումնական անհրաժեշտ նյութերը մատակարարվել են:

«Ուսուցիչները նշում էին, որ դասագրքեր լինելու պարագայում ավելի հեշտ կլիներ, սակայն բոլորս հասկանում ենք, որ դասագրքերը կմշակվեն միայն վերջնական առարկայական ծրագրեր ունենալուց և փորձարկվելուց հետո: Մեկ այլ խնդիր. քանի որ նոր չափորոշիչով ուսուցիչն աշակերտին պետք է տա ոչ միայն գիտելիք, այլև կարողունակություն ձևավորի վերջնարդյունքներին հասնելու համար, դրա համար ուսուցչին ժամանակ է պետք ու նյութերի՝ համեմատաբար ավելի քիչ ծավալ: Այսինքն՝ մեթոդի և ուսումնական նյութի ծավալի յուրացման խնդիր է, որը ևս հաշվի ենք առնելու հետագայում: Սրանք էին բարձրաձայնված հիմնական մտահոգությունները. մնացած խնդիրներն առանձին առարկաների գծով էին: Օրինակ՝ ուսուցիչներն ասում էին, որ «Համակարգչային և թվային գրագիտություն» առարկայի թեմաները 2-րդ դասարանի համար բավական բարդ են, և պետք է վերանայել. նույնը վերաբերում է նաև 5-րդ դասարանի «Բնություն» առարկային»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ վերոնշյալ բոլոր խնդիրները փորձարկման ընթացքում հստակ բացահայտվել են և արձանագրվել:

Դրական փոփոխություններ. չափորոշչի փորձարկումը ոգևորել է ուսուցիչներին և երեխաներին

ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահեցնում է՝ նոր չափորոշիչով սովորելը աշակերտներին ոգևորել է:

«Չափորոշիչների փորձարկումից մի հանգամանք կա, որ ուզում եմ առանձին շեշտել. ուսուցիչներին անընդհատ հարցնում էի՝ փոփոխություն նկատու՞մ եք երեխաների շրջանում. եթե՝ այո, ապա՝ ի՞նչ փոփոխություն։ Ամենահաճախը լսել եմ այս պատասխանը՝ այլևս չեն հարցնում՝ ինչ են ստացել, այսինքն՝ գնահատականը սկսել է նրանց ավելի քիչ հետաքրքրել: Հաջորդ դրական փոփոխությունն այն մեթոդներն ու ուսուցչի ազատության այն հնարավորությունն են, որ չափորոշիչը տալիս է: Մենք ներկա եղանք այնպիսի դասերի, որոնց ընթացքում հասկացանք, որ երեխաներն ապագայում հստակ կիրառելու են իրենց սովորածը. օրինակ՝ ֆիզիկայի դասերն անցնում էին բավականին ինտերակտիվ»,- փաստել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ ուսուցիչները փորձարկվող դասարաններում գործածվող մեթոդները երբեմն կիրառում են նաև մնացած դասարաններում, ինչը բավականին օգտակար է լինում:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հաջորդ դրական փոփոխությունն այն է, որ միջնակարգ դպրոցներում երեխաները սովորում են՝ ըստ իրենց անհատական նախընտրությունների:

«Միջնակարգ դպրոցներում առաջին անգամ ականատես ենք եղել երեխաների, որոնք, արդեն ըստ մասնագիտական կողմնորոշման, խմբերի էին բաժանվել ու յուրաքանչյուրն իր նախընտրածն էր սովորում։ Նույնիսկ դեպք կար, երբ որևէ ուղղություն ընտրել էր ընդամենը մեկ երեխա, և նրա հետ առանձին դաս էր անցկացվում: Սա ամենակարևոր փոփոխություններից է, որ անկախ նրանից՝ դպրոցն ավագ է, թե միջնակարգ, 10-12-րդ դասարաններում աշակերտներն ունեն նույն հնարավորությունները և պայմանները: Կարևոր էին նաև ուսուցիչների կոնկրետ դիտարկումները, օրինակ՝ դասվարներից մեկը նշեց, որ չնայած բնութագրային գնահատումը բավականին ժամանակ է պահանջում, սակայն այն էապես հեշտացրել է ծնողների հետ աշխատանքը: Բնութագրումը մանրամասն նկարագրում է՝ երեխան ինչ է կարողանում անել և ինչից է դժվարանում, հետևաբար ծնողը ստանում է ամբողջական տեղեկատվություն իր երեխայի խնդիրների և հաջողությունների մասին»,- փաստել է Ժաննա Անդրեասյանը:

Բազմաթիվ ուսուցիչներ նվիրված աշխատանք են տանում նոր չափորոշչի փորձարկման համար

Նախարարի տեղակալի խոսքով՝ ներկայում Տավուշի մարզի ուսուցիչներն աշխատում են ծանրաբեռնված, քանի որ միաժամանակ աշխատում են և՛ փորձարկվող, և՛ հին չափորոշիչով դասավանդվող դասարաններում, որը բարդացնում է նրանց աշխաատանքը:

«Մի բան ակնհայտ է՝ ունենք բազմաթիվ լավ ուսուցիչներ, որոնք նվիրված աշխատանք են տանում նոր չափորոշչի փորձարկման համար։ Նրանք հասկանում են՝ ինչ կարևոր աշխատանք է այս պահին վիճակված Տավուշի դպրոցներին, և մեծ գիտակցումով ու պատրաստակամությամբ այդ գործն առաջ են տանում՝ չնայած առկա բոլոր խնդիրներին. շնորհակալություն բոլոր ուսուցիչներին և դպրոցներին այդ կարևոր աշխատանքի համար։ Վստահեցնում եմ, որ ԿԳՄՍ նախարարությունն իրենց կողքին է: ԿԶՆԱԿ-ի մասնագետներն անընդհատ աշխատում են իրենց հետ. նրանք ունեն մենթորներ, որոնց հետ ամեն շաբաթ հանդիպում են: Այսինքն՝ ունենք դժվարություններ, արդեն երևացող հաջողություններ և առաջիկա ահռելի աշխատանք: Բոլոր խնդիրների շուրջ հետևողական աշխատելու ենք, որպեսզի սեպտեմբերից ավելի լավ պայմաններում շարունակենք մեր աշխատանքները»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Մարզային այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ. քննարկվել են հավաքագրված խնդիրները և դրանց լուծման տարբերակները: Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է նմանօրինակ այց Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանի դպրոցներ:

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026