Ովքեր են այսօր գերությունից վերադարձողները և ինչ է տալու Հայաստանը Ադրբեջանին
ОБЩЕСТВОIrakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 8 գերեվարված զինվորական։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։
Նշվում է, որ զինվորականները գերեվարվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ին Քարվաճառի հատվածում։
Հանձնաժողովում հայտարարել են, որ դրա դիմաց Երևանը պետք է Բաքվին տեղեկատվություն տրամադրի հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ զոհված և, ենթադրաբար, զանգվածային գերեզմաններում թաղված ադրբեջանցի զինվորների և խաղաղ բնակիչների, ինչպես նաև նման զանգվածային հուղարկավորության վայրերի գտնվելու մասին տեղեկատվություն։
Հիշեցնենք` 2021–ի դեկտեմբերի 29–ին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Բոլորը նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից են։
Դրանից առաջ` 2021թ–ի դեկտեմբերի 4-ին, Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



