Բզկտված ԱՐՑԱԽ. ՆՈՐ ԿԱՐՄԻՐԱՎԱՆ. Արտակ Զաքարյան
БЛОГՆՈՐ ԿԱՐՄԻՐԱՎԱՆ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, որը Նիկոլի և թրքածին խունտայի պատճառով, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Համայնքը գտնվում է Արցախի լեռնաշղթայի Կաթողիկեսարի լեռներից դեպի հարավ-արևելք ձգվող լեռնաճյուղերի լանջին, Խաչենագետի ձախ գետահովտում, Մարտակերտից 10-11 կմ դեպի հարավ-արևելք, իսկ Ստեփանակերտ քաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արևելք։
Համայնքը հարթավայրային է, ունի 1965.01 հա տարածք, որից 1738.83 հա գյուղատնտեսական նշանակություն, 53.48 հա անտառային հողեր։
Գյուղի նախկին անվանումը եղել է Փափրավանդ, որը 2001 թվականին վերանվանվել է Նոր Կարմիրավան։
Գյուղի առաջին վերաբնակիչները հաստատվել են Արցախյան առաջին պատերազմից հետո, նախկին Կարմիրավան, Լևոնարխ և այլ գյուղերից բռնագաղթածներ, որոնք մինչ այդ ջոկատների հետ նահանջելով իրենց բնակավայրերից, ժամանակավորապես բնակվել են Այգեստան գյուղում։ Այդ բնակիչիների մի մասը իրենց գյուղերում կազմավորված ինքնապաշտպանական ջոկատների, իսկ 1992 թվականին Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում, մասնակցել են Մարտակերտի շրջանի և այլ շրջանների բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։
Նշենք, որ գյուղում պատմամշակութային հուշարձանները, նիկոլի բարեկամ թուրքերի կողմից ամբողջությամբ ավերված են եղել: Միայն պահպանվել են գյուղում և նրա շրջակայքում կատարված պեղումնեի ընթացքում հայտնաբերված Ք․ա․ 2-1-ին հազարամյակների դամբարանադաշտը, Ք․ա․ 2-1-ին հազարամյակների դամբարանաբլուրը, 4-5-րդ դարերի քարարկղային դամբարանը, իսկ դեպի Մարտակերտ գնացող ճանապարհից ձախ՝ 18-19-րդ դարերի աղյուսաշեն դամբարանը։ Պահպանվել են վաղ միջնադարյան եկեղեցու, գյուղատեղի, գերեզմանոցի հետքերը։
Մինչև Ադրբեջանին հանձնելը, համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 16 աշակերտներ։ Գյուղում կար խմելու ջրի արտեզյան 1 ջրհոր, իսկ գլուղի տարածքով անցնում էր Խաչեն-Մարտակերտ ոռոգման ջրատարը։ Նոր Կարմիրավան համայնքի վարչական տարածքում էր գտնվում է Հին Կարմիրավան գյուղը, որը նույնպես գտնվում է ազերիների հսկողության տակ։
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



