Ամերիկյան զորքերը ժամանել են Լեհաստան՝ Արեւելյան Եվրոպայում տեղակայվելու համար
МЕЖДУНАРОДНОЕԼրացուցիչ ամերիկյան զորքերը, որոնք ԱՄՆ-ը որոշել է տեղակայել Արեւելյան Եվրոպայում, սկսել են ժամանել Լեհաստան, հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով PAP լրատվական գործակալությանը։
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին անցյալ չորեքշաբթի ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր կուղարկի Ռումինիա, Լեհաստան եւ Գերմանիա։ Նա ընդգծել է, որ ուժերն ուղարկվում են տարածաշրջան «ոչ ընդմիշտ», «սա արձագանք է ստեղծված իրավիճակին, նրանք (ուղարկված զինվորականները) չեն կռվի Ուկրաինայում»։ Նրա խոսքով՝ ուժն անհրաժեշտ է տարածաշրջանում դաշնակիցներին «աջակցություն ցուցաբերելու» համար։ Կոնկրետ Լեհաստան է ուղարկվում 1,7 հազար ամերիկացի զինծառայող։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



