Հյուսիսային Մակեդոնիայում Ստամբուլից տեղափոխված 200 մլն եվրո արժողությամբ թմրանյութ են առգրավել
МЕЖДУНАРОДНОЕՀյուսիսային Մակեդոնիայի իրավապահ մարմիններն ավելի քան մեկ տոննա կշռող թմրանյութի խմբաքանակ են հայտնաբերել և առգրավել Սկոպիեի օդանավակայանում: Ինչպես հայտնում է EADaily-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, իրավապահները թմրանյութի արժեքը գնահատվում է 200 մլն եվրո:
Նյութը, որի հիման վրա պատրաստվում է մետամֆետամին և «էքստազի» հաբերը, կեղծ փաստաթղթերով Չինաստանից Ստամբուլ էին տեղափոխել, որտեղից էլ՝ Սկոպիե: Հյուսիսային Մակեդոնիայից բեռը պետք է տեղափոխվեր Եվրամիություն:
Իրավապահները երկու միջնորդ-առաքիչի են ձերբակալել, որոնք կասկածվում են անօրինական ուղեբեռի տեղափոխման մեջ: Նշվում է, որ նման տեսակի նյութ երկրի տարածքում առաջին անգամ է հայտնաբերվում:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



