Ուկրաինան Ադրբեջանին առաջարկել է օգտագործել իր գազի պահեստարանները
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի էներգետիկայի նախարարի՝ եվրոպական ինտեգրման հարցերով տեղակալ Յարոսլավ Դեմչենկովն Ադրբեջանին առաջարկել է օգտագործել իր գազային պահեստները: Ինչպես փոխանցում է Life.ru-ն, փոխնախարարի խոսքով «դա կնպաստի Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը»:
«Անդրբալկանյան խողովակաշարով իրականացվող փոխանցումները և Ուկրաինայում գազի հսկայական ստորգետնյա պահեստարանների օգտագործումը կարող են նպաստել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարման ծավալների ավելացմանը և ամրապնդել դեպի տարածաշրջան բնական գազի մատակարարման հուսալիությունը»,- Դեմչենկովին մեջբերում է ուկրաինական նախարարության մամուլի ծառայությունը:
Վերջինս հավելել է, որ Բաքուն Կիևի ռազմավարական գործընկերն է էներգետիկայի ոլորտում, հատկապես նավթագազային համալիրի զարգացման հարցերով:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



