«Ոչ թալանին» նախաձեռնությունը հունիսի 28-ին հրավիրում է հանրահավաքի
ОБЩЕСТВОԱրդեն հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայում հավաքված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից դժգոհ ցուցարարները առանձնապես խանդավառված չեն Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից, որ հոսանքի բարձրացված սակագինը կվճարի կառավարությունը: Ինչպես գիտեք, նրանք շարունակելու են նստացույցը:
Past.am-ը հաղորդում է, որ վաղը «Ոչ թալանին» նախաձեռնությունը Ազատության հրապարակում կրկին կազմակերպելու է մեծ հանրահավաք, որի ժամանակ կքննարկվեն հետագա անելիքները: Հանրահավաքը տեղի կունենա ժամը 18.00։
Հիշեցնենք, որ հունիսի 27–ին հրավիրած խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նախքան ՀԷՑ–ի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորվածությունը ստուգող աուդիտի եզրակացությունը, կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը և քաղաքացին կշարունակի վճարել չբարձրացված գինը:
Լևոն Փանոսյան



