Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Իշխանություններին մնար, Թուրքիան ամենամեծ սպառնալիք չէր էլ համարվի. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին հրապարակվեցին Միջազգային հան ր ա պ ե տ ա կան ինս տ ի տու տ ի (International Republican Institute)՝ Հայաստանում անցկացված հերթական սոցհարցման արդյունքները, որոնք բավականին ուշագրավ են թե՛ մեր երկրում առկա տրամադրությունների, թե՛ դրանց վրա ազդող գործոնների վերլուծության տեսակետից: Հարցման արդյունքներում կան բավականին հետաքրքիր ցուցանիշներ, սակայն հատկապես հետաքրքիր է այն պատկերը, որ ստացվել է Հայաստանի համար վտանգ ներկայացնող երկրների առումով: Կարելի է ասել՝ բնական ու սպասելի է, որ հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը որպես քաղաքական, տնտեսական և անվտանգային սպառնալիք է դիտարկում նախ՝ Թուրքիան (քաղաքական սպառնալիք՝ 90 տոկոս, տնտեսական սպառնալիք՝ 68 տոկոս, անվտանգային սպառնալիք՝ 88 տոկոս), հետո՝ Ադրբեջանը (77 տոկոս, 52 տոկոս, 81 տոկոս):

Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ «անվտանգային սպառնալիք» կատեգորիայում երրորդ տեղում, ոչ ավել, ոչ պակաս, Ռուսաստանն է (15 տոկոս, 17 տոկոս, 11 տոկոս): Իհարկե, զարմանալի չէ, որ մեծամասնությունը վստահ է, որ Հայաստանի լավագույն քաղաքական, տնտեսական ու անվտանգային գործընկերը Ռուսաստանն է, իսկ 53 %-ի կարծիքով, Հայաստանը իր հետագա զարգացման համար պետք է բարելավի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բայց հենց միայն այն փաստը, որ «սպառնալիք» ցուցակում Ռուսաստանը երրորդն է Թուրքիայից ու Ռուսաստանից հետո, ինքնին խոսուն է: Սա փաստացի ցույց է տալիս, որ Ռուսաստանն այս առումով տեղեկատվական հարթակում ինչ-որ չափով թույլ է եղել:

Հնարավոր է՝ հենց դրա գիտակցման պատճառով ներկայումս ջանքեր են գործադրվում քարոզչական բլեֆների ու միֆերի քանդման ուղղությամբ: Հիշեցնենք, որ վերջին շրջանում լրատվամիջոցները ոչ մեկ անգամ նշեցին, որ Ռուսաստանը փորձում է ակտիվացնել «փափուկ» ուժի գործիքակազմը և Հայաստանում տեղեկատվական պատշաճ աշխատանք կատարել: Ի հակադրություն նշվածի, վերջին երեքուկես տարում, իսկ 2020 թ. դաժան պատերազմից հետո՝ առավել ևս, գործող իշխանություններն ու, այսպես կոչված, «սորոսականները», թև թևի, ուս ուսի, կարողացել են գեներացնել հակառուսական տրամադրություններ, ինչի արդյունքում Ռուսաստանը երկրորդ «սպառնալիք» է դարձել թշնամական երկու պետություններից հետո:

Սակայն այստեղ կա նաև մեկ այլ խնդիր: Արտաքուստ նշյալ տրամաբանության շրջանակներում պետք է որ Թուրքիան առաջին տեղում չլիներ «սպառնալիք» երկրների շարքում, եթե հաշվի առնենք քարոզչական այն «քաղաքականությունը», որ իրականացնում է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը՝ մասնավորաբար հետպատերազմական շրջանում: Ի վերջո, իշխանափոխությունից հետո՝ կաթիլ-կաթիլ, իսկ պատերազմից հետո՝ բացահայտ ու մեծ թափով գործող իշխանությունների կողմից իրականացվում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կոմունիկացիաների բացման, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու թեզերը: Իրականում հենց այդպես էլ կլիներ, եթե սկսյալ 2018 թվականից Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի, շատ մեղմ ասած, վտանգավոր քաղաքականությանը չհակադրվեին սթափ դատող գործիչներն ու հատկապես զանգվածային լրատվամիջոցները:

Արդյունքում տեղեկատվական ամբողջ հոսքը նպատակաուղղված կլիներ հենց նշյալ գաղափարների քարոզչությանը: Արդյունքում, շատ հավանական է, որ այսօր թե՛ անվտանգային, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով ամենևին էլ Թուրքիան չհամարվեր գլխավոր սպառնալիք, այլ մեկ այլ երկիր: Չենք ասում, թե առաջին տեղում անպայման Ռուսաստանը կլիներ (թեպետ չենք էլ բացառում), բայց, ամենայն հավանականությամբ, գոնե երկրորդը հաստատ կլիներ, ասենք՝ Ադրբեջանից հետո: Վերջինս էլ՝ հաշվի առնելով պատերազմի ծանրագույն հետևանքները, որ իրենց վրա զգացել է գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիք: Համարենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացման ու մեր երկրի ու ժողովրդի համար ցավոտ ազգային հարցերի զիջման ճանապարհին գործող իշխանություններին դեռ չի հաջողվել ամբողջական հաղթանակ տոնել հայ ժողովրդի նկատմամբ, և այստեղ, շատ փորձագետների կարծիքով, բավական մեծ է եղել նաև ԶԼՄ-ների դերը:

Սակայն, միևնույն ժամանակ, դեռ անելիք շատ կա, քանզի նույն այդ հարցման մասնակիցների մեջ 34 տոկոսը կարծում է, որ «Հայաստանը շարժվում է ճիշտ ուղով»: Թեպետ զարմանալու բան էլ չկա, եթե հաշվի առնենք, որ հարցին, թե «Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հարաբերությունները հետևյալ երկրների հետ», Հայաստանում գտնվել են «լավ» ու «շատ լավ» պատասխանողներ. 5 տոկոս՝ Թուրքիայի և 3 տոկոս՝ Ադրբեջանի դեպքում:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank