Գերմանիայում ադրբեջանցի ներգաղթյալը սպառնացել է սպանել ոստիկանին
ОБЩЕСТВОԳերմանական Բադ Զալցունգեն քաղաքում ադրբեջանցի ներգաղթյալը սպառնացել է գնդակահարել ոստիկանին:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը` վկայակոչելով գերմանական լրատվամիջոցներին, ներգաղթյալը զանգել է ոստիկանական բաժանմունք եւ սպառնացել է հերթապահին: Սպառնալիքներով զանգը ստացվել է դեկտեմբերի 23-ին:
Ոստիկանության պետ կոմիսար Մենդի Բրյուսը հայտնել է, թե զանգողն իր դժգոհությունն է հայտնել ներգաղթի կանոնների խախտման համար իրեն ներկայացված 50 եվրո տուգանքից եւ ոստիկանից պահանջել է չեղյալ համարել այն:
Լսելով, որ դա անհնար է, զանգողը սպառնացել է գնդակահարել որեւէ ոստիկանի:
Դրանից հետո ուժեղացվել է ոստիկանության շենքի պաշտպանությունը: Մուտքի դռանը փակցրել են զանգողի լուսանկարը, որպեսզի աշխատակիցները կարողանան ճանաչել նրան:
Ոստիկանությունը նաեւ հետաքննություն է սկսել ադրբեջանցի ներգաղթյալի վերաբերյալ: Փաստաթղթերում նշված հասցեով օպերատիվ-քննչական խումբ է ուղարկվել, սակայն նրան գտնել չի հաջողվել:



