Սոֆյա Ռոտարուն խոսել է իր առողջական վիճակի մասին
ЛАЙФՌուս երգչուհի Սոֆյա Ռոտարուն վարակվել է կորոնավիրուսով և Instagram-ի իր էջում դիմել իր երկրպագուներին։
Ինչպես պարզաբանել է արտիստը, օմիկրոն շտամը հասել է իրեն: «Երկու շաբաթ անքուն գիշերներ և պայքար առողջության համար: Կորոնավիրուսը պարտված է, բայց ոչ առանց բարդությունների»,- պատմել է նա։ Ռոտարուն նշել է, որ իրեն խնամում են լավ բժիշկներ, ուստի իրավիճակը վերահսկելի է։ Նա վստահություն է հայտնել, որ որոշ ժամանակ անց իր առողջական վիճակը կբարելավվի։ Ռոտարուն բոլորին առողջություն է մաղթել։
«Շնորհակալ եմ իմ ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր ինձ հետ են»,- գրել է նա։
1
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



