Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Կառավարության նիստերը դարձել են դռնփակ․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Իռլանդիա՝ Սուրբ Բրիգիտտայի օր, Ալժիր՝ էվակուացիայի օր, ԱՄՆ՝ Ազատության ազգային օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1868– ծնվել է հայ դաշնակցական քաղաքական գործիչ, Անդրկովկասյան Սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ, ճարտարապետ Հովհաննես Քաջազնունին։

1888- վախճանվել է նշանավոր վիպասան, հրապարակախոս Ծերենցը։

1893- բացվել է Երևանի քաղաքային հիվանդանոցը:

1897 –ծնվել է նկարիչ Հովսեփ Կարալ յանը։

1921- հիմնադրվել է Հայաստանի առաջին նկարչական դպրոցը՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանը (1938 թվականից՝ Թերլեմեզյանի անվան): -ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն Հայհեղկոմից պահանջել է պայքար ծավալել Դաշնակցություն կուսակցությունը Հայաստանում վերացնելու ուղղությամբ, որի արդյունքում ձերբակալվել են հայտնի գործիչներ Համազասպ Օհանջանյանը, Հովհաննես Քաջազնունին, Նիկոլ Աղբալ յանը, Ռուբեն Դարբինյանը, Համազասպը (Սրվանձտյան) և ուրիշներ։

1935-ստեղծվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Անդրկովկասի մասնաճյուղը, որը անվանվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղ։

1937 - ծնվել է ռադիոէլեկտրոնիկայի գիտնական Կարեն Ղուլղազարյանը։

1944– վախճանվել է ճարտարապետ Ֆրեյդուն Աղալ յանը։

1996 - վախճանվել է նկարիչ Սուրեն Ազիզյանը։

2001- գիշերը ձկների զանգվածային թունավորում է տեղի ունեցել Դեբեդ գետում, առավոտյան մարդիկ գետից հարյուրավոր անշնչացած ձկներ են հավաքել:

2007-արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը դարձել է «Կոնվերս բանկի» սեփականատեր։

2008 - տեղի է ունեցել Ազգային մրցունակության խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը:

2013- վախճանվել է հայազգի խորհրդային բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը։

2018- գործադիրը հաստատել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվել է, որ կառավարության նիստերը պետք է դառնան դռնփակ:

2020- կառավարությունն արտահերթ որոշմամբ վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ավելացրել է նոր կորոնավիրուսային վարակը (2019 n-CoV):

2021-վերսկսվել է Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը, և հազարավոր քաղաքացիներ շտապել են տոմսեր ձեռք բերել և մեկնել Հայաստանից:

ԱՇԽԱՐՀ

481 -Կարթագենում վանդալների թագավոր Հուներիհը կազմակերպել է երկխոսություն կաթոլիկ և արիանական եպիսկոպոսների միջև։

525 -վախճանվել է Իռլանդիայի հովանավոր սուրբ Բրիգիտտա Իռլանդացին։

1327 -Անգլիայում թագադրվել է անչափահաս Էդուարդ 3-րդը, ինչի արդյունքում թագավորությունում իրական իշխանությունը կենտրոնացել է նրա մոր՝ Իզաբելլա Ֆրանսիացու և նրա սիրեկան Ռոջեր Մարտիմերի ձեռքերում։

1411– ավարտվել է «Մեծ պատերազմ» անվանումը ստացած պատերազմը Լիտվայի մեծ իշխանության և Լեհական թագավորության միջև։

1587 -Անգլիայի թագուհի Ելիզավետա 1-ինը ստորագրել է Մարի Ստյուարտի մահվան դատավճիռը։

1709 -Խաղաղ օվկիանոսի անմարդաբնակ Խուան Ֆերնանդես արշիպելագում գտնվել է Ռոբինզոն Կրուզոյի նախակերպար դարձած նավաստի Ալեքսանդր Սելկիրկը։

1796 -Վերին Կանադայի մայրաքաղաքը Նյուարկից տեղափոխվել է Յորք։

1814-հրատարակվել է Բայրոնի «Կորսարը» և նույն օրը վաճառվել է դրա 10 000 օրինակ։

1893-Թոմաս Էդիսոնը բացել է աշխարհում առաջին կինոնկարահանման տաղավարը, որը անվանվել է «Սև Մարիա»։

1896 – կայացել է իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի ամենանշանավոր օպերաներից մեկի՝ «Բոհեմի» առաջնախաղը։

1901– ծնվել է ամերիկացի դերասան Կլարկ Գեյբլը, որը ստացել է «Հոլիվուդի արքա» մականունը։

1920 - ծնվել է չինական ծագումով ֆրանսիացի նկարիչ Ցզյաո Վու-Կինը։

1924 -Մեծ Բրիտանիան պաշտոնապես ճանաչել է ԽՍՀՄ-ը։

1926 - ծնվել է ամերիկացի լուսանկարչուհի Վիվիան Մեյերը։

1930-ԽՍՀՄ-ում սկսվել է գյուղացիական տնտեսությունների մասսայական կոլեկտիվացումը և կուլակաթափությունը։

1940 -Խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը սկսել են հարձակում Կումո լճի շրջանում գտնվող Կարելական պարանոցում։

1945– վախճանվել է հոլանդացի փիլիսոփա, պատմաբան, մշակույթի տեսաբան Յոհան Հայզինգանը։

1949- RCA ընկերությունը թողարկել է առաջին 45 պտույտ/րոպե արագությամբ վինիլային սկավառակը։

1958- ԱՄՆ-ը տիեզերք է արձակել առաջին ամերիկյան արհեստական արբանյակը։

1971 -ԱՄՆ-ում կայացած հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր երրորդ ուսանող ծխել է մարիխուանա։

1979 -15 տարվա արտաքսումից հետո Իրան է վերադարձել Այաթոլլա Հոմեյնին։

2003– վայրէջքի ժամանակ պայթել է ՆԱՍԱ-ի կողմից ստեղծված առաջին Սփեյս շաթլը՝ «Կոլումբիան», զոհվել են անձնակազմի անդամ բոլոր 7 աստղագնացները, որոնց թվում է եղել նաև առաջին հրեա աստղագնաց Իլին Ռամոն։

2008– Վիքիճամփորդություն ուղեցույցնախագծի հիման վրա տպագրվել են առաջին ճամփորդական ուղեցույցները։

2012– Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 70-ից ավելի մարդ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета