Ереван, 26.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների վարույթում 2021-ին քննվել է 8369 քրգործ կամ գրեթե 19.9 %-ը. ՔԿ

ПОЛИТИКА

2022թ. հունվարի 31-ին Քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ օրակարգային հարցերին անցնելն Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է ՀՀ Վարչապետի համապատասխան որոշմամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնած Վիգեն Մեսրոպյանին, վերջինիս շնորհակալություն հայտնել՝ կոմիտեի տարածքային քննչական վարչությունների վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնում հաջողված գործունեություն ծավալելու համար՝ վստահություն հայտնելով, որ Վ.Մեսրոպյանն իր ծառայողական նոր գործառույթները ևս իրականացնելու է առավելագույն պատասխանատվությամբ և նկատելի արդյունավետությամբ:

Այնուհետև, օրակարգային հարցերի շրջանակներում, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում 2021 թվականի ընթացքում արձանագրված ցուցանիշներն ու անդրադարձ կատարել ընթացիկ տարվա համար նախատեսված գործընթացների կազմակերպման մանրամասներին:

Անդրադառնալով նախորդ տարվա վիճակագրությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վ.Մեսրոպյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների և բաժինների վարույթում կրկնակի հաշվառմամբ քննվել է 32544 քրեական գործ (2020թ.՝ 26450) կամ 6094 քրեական գործով ավելի, քան 2020թ. (աճը կազմել է 23%): 2021թ. վարույթում քննված 32544 քրեական գործից 19165-ը կամ 59%-ը քննվել է Երևան քաղաքի քննչական մարմինների վարույթում (2020թ. 15258 գործ, աճը կազմել է 25.6%), իսկ 13379-ը կամ 41%-ը` մարզային քննչական վարչությունների վարույթում (2020թ. 11192 գործ, աճը կազմել է 19.5%):

Կոմիտեի ղեկավարի տեղակալի կողմից հրապարակված վիճակագրության համաձայն, ընդհանուր առմամբ, տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթի գործերի շուրջ 77.7%-ը:

Հաշվի առնելով, որ 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնելու ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը, որոնցով հիմնարար, սկզբունքային փոփոխություններ են նախատեսվում հանցագործությունների որակման և մինչդատական վարույթի իրականացման ոլորտում՝ ՔԿ նախագահի տեղակալ Վ.Մեսրոպյանն առաջարկել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող քննիչների հետ կազմակերպել մասնագիտական պարապմունքներ:

Հաջորդ զեկույցի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Ա.Մելիքյանը ներկայացրել է, որ գլխավոր վարչությունում նախորդ տարվա ընթացքում  արձանագրվել է քրեական գործերի աճ՝ 26.6 %-ով, ինչը հիմնականում պայմանավորված է կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների դեպքերի, կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ թմրամիջոցների իրացման, հնչեղություն ստացած այլ դեպքերի աճով:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև գլխավոր վարչությունում արդեն իսկ ավարտված և հանրությանը հայտնի անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ դեպքերի առթիվ քննված գործերին:

Ա.Մելիքյանի տեղեկացմամբ 2021 թվականին 65-ով կամ 45.8 %-ով նվազել է վարույթը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կասեցված գործերի քանակը: Բացի այդ, 134-ով կամ 74.4 %-ով ավելացել է մեկ վարույթում միացված, 11-ով կամ 17.2 %-ով՝ դատարան ուղարկված գործերի քանակը, ինչը վկայում է, որ հանցագործությունները բացահայտվել են, միացվել այլ գործերի և նախաքննությունն ավարտվել մեղադրական եզրակացությամբ:

Կոլեգիայի ընդլայնված նիստի օրակարգային հարցերի շրջանակներում ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ                                Ա.Կրկյաշարյանը ևս մանրամասնել է նախորդ տարվա որոշ հիմնական ցուցանիշներ:

Ա.Կրկյաշարյանի տեղեկացմամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների վարույթում նախորդ տարի քննվել է 8369 քրեական գործ կամ Կոմիտեի վարույթում քննված քրեական գործերի գրեթե 19.9 %-ը, որոնցից 2456-ը փոխանցվել է 2020 թվականից: 2020 թվականի համեմատ վարույթում քննված քրեական գործերի քանակն աճել է 3018-ով կամ 56.4 %-ով: Հաշվետու ժամանակահատվածում քննված քրեական գործերից ավարտվել է 3420-ի կամ 40.9 %-ի նախաքննությունը (2020թ.- 1790 կամ 33.4 %). արտադրողականությունն ավելացել է 7.5%-ով:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ստորաբաժանումներում մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են  394 անձինք, նրանցից 50-ը եղել են սպաներ, 2-ը՝ ենթասպաներ, 89-ը՝ պայմանագրայիններ, 199-ը՝ ժամկետայիններ, 9-ը՝ պահեստազորայիններ, 45-ը՝ քաղաքացիական անձինք:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ներկայացրել է, որ 2021թ. ընթացքում  Կոմիտեի իրավաբանական վարչության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ կառույցի գործունեությունն ապահովող իրավական հիմքերի, նորմատիվ իրավական տարբեր ակտերի կատարելագործման, Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալների ներքին իրավական ակտերի մշակման, այլ մարմիններից կամ այլ ստորաբաժանումներից ստացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքներ տրամադրելու, հայցադիմումների և դրանց պատասխանների կազմման, դատական ներկայացուցչություն ապահովելու ուղղությամբ: Հատկապես զգալի աշխատանք է կատարվել Կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության, համակարգում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով քննությունների անցկացման, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորում անցկացնելու և վերջիններիս ծառայողական առաջխաղացման ցուցակի ձևավորման կարգերի, ինչպես նաև՝ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական ծառայողներին, հայեցողական պաշտոն զբաղեցնող, աշխատանքային պայմանագրով աշխատող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պարգևատրման գործընթացի կատարելագործման ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում մշակվել է օրենքների 12, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների 8 նախագծեր, որոնց մի մասն ընդունվել են, իսկ որոշ նախագծեր դեռևս քննարկումների փուլում են:

Ա.Այվազյանի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի կողմից 2021թ. ընթացքում քննարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված 321 հարցում:

Նախագահի տեղակալի  փոխանցմամբ Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կողմից քննվել են Քննչական կոմիտեի նախագահի 19 միջնորդություններ՝ 26 անձի նկատմամբ:

Օրակարգային վերջին հարցի շրջանակներում Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը ներկայացրել է, որ 2021 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, քննչական կոմիտեի վարույթում քննվել է 41883 քրեական գործ (նախորդ տարի՝ 32483 քրեական գործ)՝ աճը կազմել է 28.9%, նախապատրաստվել է 6293 նյութ (նախորդ տարի՝ 4992): 2021 թվականին ընթացք է տրվել 36025 քրեական գործի՝ 2020 թվականի 25045-ի դիմաց և այս պարագայում աճը կազմել է 43.8%: Քրեական գործերի մնացորդը տարեվերջում կազմել է 5858 քրեական գործ՝ նախորդ տարվա 7438-ի դիմաց. այսինքն՝ 1580-ով պակաս և նկատելի է դառնում, որ վարույթի աճի պայմաններում ավելի շատ քրեական գործերի ընթացք է լուծվել: Ընդ որում հատկանշական է, որ 2021 թվականին միայն ընթացքը լուծված քրեական գործերի քանակը 3542 գործով գերազանցել է ՀՀ քննչական կոմիտեի՝ 2020 թվականի ամբողջ վարույթը և 3065 գործով՝ 2019 թվականի վարույթը, ինչը վկայում է Քննչական կոմիտեի արդյունավետ աշխատանքի մասին: Ընդհանուր առմամբ դատարան ուղարկվել է 4729 քրեական գործ, որը 31.3%-ով ավել է 2020 թվականի ցուցանիշից: Ըստ վիճակագրության՝ արտադրողականությունը կազմել է 86%` նախորդ տարվա 77 %-ի դիմաց, և մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 83.4 քրեական գործ՝ նախորդ տարվա 69.1-ի դիմաց:

Ամփոփելով կոլեգիայի նիստի աշխատանքները՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանը շնորհակալություն է հայտնել համակարգի բոլոր աշխատակիցներին՝ 2021 թվականի ընթացքում նկատելի դրական ցուցանիշներ ապահովելու համար և ընդգծել, որ Կոմիտեի ծառայողներն արել են առավելագույն հնարավորը՝ կառույցի համակողմանի գործունեությունն ապահովելու համար: Այդ ամենով հանդերձ Ա.Քյարամյանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ 2022 թվականի ընթացքում նախատեսվող բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները պատշաճ կերպով իրագործելու համար՝ հիմքում ունենալով Քննչական կոմիտեի գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման գերակայությունները:

Կոլեգիայի ընդլայնված նիստի ավարտին կազմակերպվել է «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» պարգևների, ինչպես նաև՝ ծառայողական այլ խրախուսանքների հանձնման հանդիսավոր արարողություն:

«Euromedia24» удостоил Давида Амаляна почётной премии «Эталон борьбы» (видео)Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»Раскрываются ли мошенничества? «Паст»Народ и Церковь едины в борьбе против антицерковной кампании властей: «Паст»«Euromedia24» удостоил Рубена Матевосяна почётной премии «Хранитель армянской музыки» (видео)Трамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 дней«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Новогоднее мероприятие «Евразии» в Ереване: вручение дипломов, кинопоказ и встреча с Дедом МорозомСотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеСотни семей в Раздане получили гуманитарную помощьАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордO Ялтинской конференции и её наследии: обсуждение в «Евразия-Армения»Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами»