Ծաղկաձորում տղամարդը փորձել է գողություն անել, բայց ընկել է 3-րդ հարկից
ОБЩЕСТВОՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 26-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի բութ վնասվածքով ու կողերի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տղամարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Ծաղկաձոր քաղաքում ընկնելու հետևանքով։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկանները պարզել են, որ նա հունվարի 26-ին գողություն կատարելու նպատակով գնացել էր Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցում գտնվող կոմունալ տնտեսության չգործող շինություն և փորձել էր գողանալ շինության 2-րդ և 3-րդ հարկերի պատուհանները, սակայն շինության 3-րդ հարկից ընկել էր և ստացել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։
1
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
2
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
3
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
4
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
5
Пашинян анонсировал для Армении эпохальные события



