Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով
ПОЛИТИКАՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
«Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Վարչապետ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հունիսի 1-ին հայտնել էր, որ ինքն ու ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Հունիսի 8-ին նրանք կրկնակի թեստավորվել էին ու բացասական պատասխան էին ստացել։
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



