Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերել Արցախի Կոճողոտ գյուղի անապահով ընտանիքների ավելի քան 50 երեխայի
МЕЖДУНАРОДНОЕՌուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները մարդասիրական ակցիայի շրջանակում նվերներ են հանձնել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի անապահով ընտանիքների ավելի քան 50 երեխաների, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Կոճողոտ գյուղի դպրոցում մարդասիրական ակցիայի ժամանակ ռուս խաղաղապահները բարերարների հետ երեխաներին խաղալիքներ և քաղցրավենիք են նվիրել։ Նաև ռուս խաղաղապահները ծրագրել են նմանատիպ մարդասիրական ակցիա անցկացնել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղում։
Ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները 2022 թվականի առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղի քաղաքներում և հեռավոր շրջաններում բարերարների հետ կիրականացնեն ավելի քան 30 մարդասիրական ակցիա անապահով բնակիչների համար։
1
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
2
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
3
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
4
ВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнеса
5
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank



