Այսօր կյանքից հեռացել է Գագիկ Հովհաննիսյանը
ОБЩЕСТВОՀայ ժողովրդին նա հայտնի էր, որպես 《Շախմատ 64》 հաղորդման հեղինակ-վարող և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ականավոր դասախոս:
Ծնվել է 1947-ին։
1970-ից եղել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։ 1972-ից «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիրը և գլխավոր խմբագիրն էր։ 1972-ից Հայաստանի հանրային հեռուստատեսության շախմատային մեկնաբանն էր:
1995-ից եղել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ժուռնալիստիկայի հանձնաժողովի անդամը: 1998-99 թթ. ճանաչվել է աշխարհի սիրող շախմատիստների 6-րդ չեմպիոն։
1996-ին ճանաչվել է «Շախմատային Օսկար»-ի, ՖԻԴԵ-ի «Ոսկե գրքի» և «Ոսկե նշանի» դափնեկիր: 1971-ից դասավանդում էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, դոցենտ էր: 2005-ին ստացել է Երևանի մամուլի ակումբի «Հավատարմություն թեմային» մրցանակ: 2007-ին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:
2010-ին արժանացել է ԵՊՀ-ի ոսկե մեդալի, Գրիբոյեդովի մեդալի: 2012-ին արժանացել է «ՀՀ վաստակավոր լրագրող» կոչմանը:
2012-ին դարձել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս: 2012-ին պարգևատրվել է Հայաստանի Ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալով: 51 շախմատային գրքերի հեղինակ էր:
Արուսիկ Տիգրանյան



