ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծել․ Բլինկեն
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Վաշինգտոնը վճռական է տրամադրված խաղաղ ճանապարհով լուծելու Մոսկվայի հետ ունեցած խնդիրները, սակայն Ժնևի հանդիպումից մեծ արդյունքներ չի ակնկալում։
Ինչպես հայտնի է, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Բլինկենը հանդիպել են այսօր՝ Ժնևում։
«Դուք իրավացի եք, մենք չենք ակնկալում, որ այսօր այստեղ կլուծվեն տարաձայնությունները, բայց ես հուսով եմ և ակնկալում եմ, որ մենք կարող ենք տեսնել, թե արդյո՞ք երկխոսությունն ու դիվանագիտությունը բաց են բոլորի համար։ Մենք տրամադրված ենք մեր խնդիրները և Ռուսաստանի հետ տարաձայնությունները՝ խաղաղ ճանապարհով լուծելու»,֊Լավրովի հետ բանակցություններից առաջ ասել էԲլինկենը։
1
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
2
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
3
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
4
ВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнеса
5
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank



