«Ջերմուկ Գրուպ»-ը պետության օժանդակությամբ կիրականացնի 10,5 մլրդ դրամի ներդրում
ЭКОНОМИКАԱյսօր կառավարությունը բավարարեց «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման վերաբերյալ:
Կառավարության հաստատած հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի համաձայն արդյունաբերությունը և արտահանման խրախուսումը հանդիսանում է գերակա ոլորտ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ «Ջերմուկ Գրուպ»-ը հանդիսանում է հանքային և բնական աղբյուրի ջուր արտադրող ընկերություն, գործում է սննդամթերքի արտադրության բնագավառում, որը արդյունաբերության ենթաոլորտ է: Միաժամանակ ընկերության արտադրանքի մի մասն արտահանվում է այլ երկրներ: Համաձայն ՀՀ կառավարության 2014թ. մարտի 27-ի թիվ 442-Ն որոշմամբ հաստատված 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի 168-րդ կետի 1-ին ենթակետի՝ արդյունաբերությունը և արտահանման խրախուսումը հանդիսանում է գերակա ոլորտ: «Ընկերությունը ծրագրի շրջանակում կներդնի 10,5 մլրդ դրամ, իսկ տարեկան կտա 26 մլրդ դրամի արտադրանք, որի մեծ մասը կարտահանվի»,- ասաց Ճշմարիտյանը:Ակնկալվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Նարեկ Միրզոյան / Past.am
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



