Հրաչյա Ռոստոմյանը նշել է «Ռիո 2016»-ի հավակնորդ հայ ծանորորդների շրջանակը
ОБЩЕСТВОՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գործադիր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտնեց «Ռիո 2016» օլիմպիական խաղերին հավանական մասնակից ծանրամարտիկների անունները: Մասնավորապես, նա նշեց, որ տղամարդանց ցանկում են ծանրորդները, ովքեր մասնակցել են աշխարհի առաջնությանը և նրանց կմիանան Աղասի Աղասյանը, Սմբատ Մարգարյանը: «Կանանց մոտ` Հռիփսիմե Խուրշուդյանը, Նազիկ Ավդալյանը և Իզաբելլա Յայլյանը: Հիմնականում հենց այս թիմն է նախապատրաստվելու: Այդ պահին, ով լավագույն մարզավիճակում կլինի, նա էլ կմեկնի խաղերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ռոստոմյանը:
Նա նկատեց, որ ծանրորդ Սոնա Պողոսյանը կարող է 2020 թվականին լուրջ արդյունքներ գրանցել:
Ծանրամարտիկներն, ընդհանուր առմամբ, ապահովել են 7 տեղ Ռիոյի օլիմպիական խաղերում, 5-ը` տղամարդիկ, 2-ը` կանայք:
2015-ին Ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությանը մասնակցել են Վանիկ Ավետիսյանը՝ 69 կգ, Տիգրան Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը` 77-ական կգ, Սիմոն Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Գոռ Մինասյանը`105-ական կգ:
Աննա Գովելյանը՝ 53 կգ, Իզաբելլա Յայլյանը՝ 58 կգ, Նազիկ Ավդալյանը` 69 կգ, Սոնա Պողոսյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 75-ական կգ:



