Ереван, 20.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչո՞ւ են նկատելիորեն նյարդայնացել Անկարան ու Բաքուն. սպառնալիք ոչ միայն Հայաստանին, այլ նաև ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru–ն «Ինչո՞ւ էր Իլհամ Ալիևը թռել Կիև» վերնագրով հոդվածում գրում է, որ մեծ քաղաքականության մեջ ճիշտ է որոշակի իրադարձություններ կամ որոշումներ գնահատել ժամանակի, վայրի, հանգամանքների առումով։ Բայց դա անելը հաճախ հեշտ չէ, քանի որ պահանջվում է հասկանալ, թե ինչո՞ւ է իրադարձությունը տեղի ունեցել տվյալ պահին, պատճառներից ո՞րն է որոշիչ դարձել դրա զարգացման մեջ՝ անցյա՞լը, ներկա՞ն, թե՞ ապագան, քանի որ քաղաքական մեխանիզմները, որոնք առաջացնում են այս իրադարձությունների մեծ մասը, ավելի հաճախ թաքնված են լինում տեսադաշտից: Եթե նման դիրքերից գնահատենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ փոքր-ինչ անսպասելի աշխատանքային այցը Կիև և նրա բանակցությունները ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, ապա ինտրիգային դատողությունների համար ավելի քան բավարար հիմքեր կան։

Անդրադառնալով քաղաքական ժամանակին՝ սա Ադրբեջանի ղեկավարի առաջին այցն է Ուկրաինա 2014 թվականի փետրվարի կիևյան մայդանից հետո։ Այդ կապակցությամբ ուկրաինական հարթակներում տեղեկություններ են հայտնվել, որ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արևել յան գործընկերության գագաթաժողովում Զելենսկին Ալիևին խնդրել է այցելել Ուկրաինա՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և ոչ միայն դրանք։ Նա նաև առաջարկել է Կիևում գագաթաժողով անցկացնել երեք պետությունների ղեկավարների մասնակցությամբ, քանի որ փետրվարին լրանում է Ուկրաինայի և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Սա՝ առաջին հերթին։ Երկրորդ հերթին Ալիևի այցը Կիև տեղի է ունենում ՆԱՏՕ-Ռուսաստան բանակցությունների ֆոնին, որոնք շոշափում են հետխորհրդային տարածքի, մասնավորապես Ուկրաինայի և Վրաստանի անվտանգության հարցերը։ Առայժմ արտաքուստ այդ փաստն ընկալվում է խորհրդանշական մակարդակով, բայց, իհարկե, Ադրբեջանի նախագահի այցը ազդանշաններ է ուղարկում թե՛ Վաշինգտոնին և թե՛ Մոսկվային։ Ի վերջո, այցը համընկել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության ավարտի հետ, որը, ինչպես ասում են Բաքվի որոշ փորձագետներ, Բաքվում միանշանակ չի ընկալվել։ Գուցե և պատահական չէ, որ ադրբեջանա-հայկական առճակատման գծում նաև եղել է սրացման հերթական փուլը։ Ըստ որոշ տեղեկությունների, այդ կապակցությամբ Երևանը դիմել է Մոսկվային, Վաշինգտոնին և ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը։

Բայց, չգիտես ինչու, Բաքուն սկսել է ենթադրել, որ դա իբր առաջին քայլն է Հայաստանի տարածքում ՀԱՊԿ զինվորականների հայտնվելու, ընդ որում՝ զուտ պատահականորեն այդ օրերին ՀԱՊԿ նախագահողը Հայաստանն էր։ «Երևի սադրանքները (սահմանային բախումները) կապված են ԱՊՀ տարածքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, և նրանք (Հայաստանի իշխանությունները) կարծում են, որ իրենց հնարավորություններն ընդլայնվել են, կամ կարող են ինչոր տեղից օգնություն ստանալ,– ասել է Ալիևը,–բայց նրանք չպետք է մոռանան, որ ինչպես եղավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, ով էլ իրենց օգնի, մենք հասնելու ենք մեր ուզածին։ Մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել: Մեզ կանգնեցնում է միայն այն, որ մենք երրորդ պատերազմ չենք ուզում, դա մեր ծրագրերի մեջ չէ։ Մենք ցանկանում ենք, որ պատերազմի շրջանն ավարտվի, նորմալ հարաբերություններ հաստատվեն, Հայաստանը վերջապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց եթե մենք վտանգ տեսնենք, ապա այդ վտանգը անմիջապես կչեզոքացվի»։

Դեռևս դժվար է դատել, թե ի՞նչ է կանգնած Ալիևի՝ նման հնչեղ հայտարարության հետևում։ Ցանկության դեպքում նրա խոսքերը կարող են մեկնաբանվել որպես սպառնալիք, և ոչ միայն Հայաստանին, այլ նաև ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին։ Ալիևի՝ Կիև այցի տեսանելի հատվածը բանալ է. երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացում, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտում փաստաթղթերի ստորագրում։ Թեև հետաքրքիր է, որ կա նաև Ադրբեջանի կողմից Ուկրաինայում հողեր վարձակալելու հարցը։ Տեղացի փորձագետների կարծիքով, հնարավոր է, որ Բաքուն նախատեսում է այնտեղ ցորեն ցանել և տուն տանել՝ ամրապնդելու պարենային անվտանգությունը, ինչը առանձնահատուկ նշանակություն ունի պարենի համաշխարհային գնաճի պայմաններում։ Այնուամենայնիվ, գուցե թե ոչ միայն դա է պատճառը։ Բայց ի՞նչ է լ ինելու հետո:

Վրացական Geocase վերլուծական կենտրոնի Մերձավոր արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Էմիլ Ավդալիանիի խոսքերով, Անդրկովկասում Ուկրաինայի ներգրավմամբ մեծ աշխարհաքաղաքական խաղ է սկսվում, որին հենվում է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ուղղված աղեղի ծայրը։ Անկարան և Բաքուն տեսնում են այդ ձևավորվող գոտին որպես տարածք, որտեղ «Սև ծովում և Հարավային Կովկասում Ռուսաստանի աճող ռազմական ներկայությունը կարող են հավասարակշռել»: Միևնույն ժամանակ, ըստ Ավդալիանիի, Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտագործել, այսպես կոչված, «երկկողմանի ռազմավարությունը»՝ ի շահ իրենց, այն է՝ աշխատել նրանց հետ, ովքեր կոչվում են «բարեկամներ» և «թշնամիներ»: Բայց Ղազախստանի իրադարձությունները թյուրքական ճակատում բաց են ստեղծել, և ինչինչ պատճառներով Անկարան ու Բաքուն նկատելիորեն նյարդայնացել են։

Նրանք միասին, բայց տարբեր ձևերով որոշել են խաղարկել ուկրաինական խաղաքարտը։ Այսպիսով, Ալիևի այցը Կիև «մեծ քաղաքականության մեջ մեծ բախումների» պահին շատ առումներով ցուցիչ է։ Ի դեպ, հնարավոր է, որ Զելենսկին իր գործընկերոջը միջնորդել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կազմակերպել։ Եթե այդպես է, ապա Ադրբեջանի նախագահի այցը կարող է ընկալվել որպես հանգստացնող գործոն ուկրաինական հասարակության համար։ Միևնույն ժամանակ, ինչպես ասել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Էլմիրա Ախունդովան, «մեր պետության ղեկավարի կարճատև, բայց իրադարձային այցը Կիև հաստատեց մեր բարեկամ երկրների միջև գործընկերության ռազմավարական մակարդակը, լրացուցիչ ազդակ հաղորդեց դրան և մեր հարաբերությունները հասցրեց որակապես նոր մակարդակի»։ Տեսնենք, թե ինչ է լինելու հաջորդիվ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Камо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»