Ուսուցիչը փորձել է խեղդամահ անել աշակերտին
ОБЩЕСТВОՄոսկվայում 26-ամյա ուսուցիչը խիստ բարկացել է, երբ աշակերտները աղմկել են դասի ժամանակ եւ թույլ չեն տվել դասը շարունակել։ Դմիտրի Միսիանը այնքան է բարկացել, որ փորձել է խեղդամահ անել 7-րդ դասարանի աշակերտին։ Ուսուցիչը դասից հետո աղմկող աշակերտներին փակել է դասասենյակում, ապա հարձակվել նրանցից մեկի՝ 13-ամյա Կիրիլի վրա ու բռնելով կոկորդից՝ սկսել խեղդել։
Այս միջադեպից հետո տղայի ծնողներն անմիջապես ոստիկանություն են դիմել։ «Որդիս տուն եկավ ու ինձ ամեն ինչ պատմեց։ Մենք գնացինք դպրոց, բողոքեցինք տնօրենին, ու նա անմիջապես աշխատանքից ազատեց ուսուցչին»,- պատմել է տղայի մայրը՝ Նատալյան։ Շուտով ոստիկանները ձերբակալել են 26-ամյա ուսուցչին, ով խոստովանել է իր մեղքը։

1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут
3
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
4
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира
5
Что такое хантавирус и как он распространяется?



