8 ամիս է զինվորն անհետացել է․ ոչ մայրն է տեղյակ, ոչ էլ՝ «հրամանատարությունը»․ փաստաբան
ОБЩЕСТВОՓաստաբան Լուսինե Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նկարում Նորիկ Մկրտչյանն է, ով 2021թ.-ի փետրվարի 8-ին զորակոչվել է ծառայության, ծառայել մինչև 2021 թվականի մայիսի 14-ը, իսկ այդ օրվանից մայրը որդու մասին որևէ տեղեկություն չունի: Հրամանատարությունը` «նույնպես»: Չկա գերիների, մահացածների, անհետ կորածների ցուցակում, մարտերի չի մասնակցել:
Հարգելի ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ Քննչական կոմիտե , շուրջ 8 ամիս ինչո՞վ եք զբաղված: Ու՞ր է զինվորը: Մինչ այս պահը քանի՞ սպա է պատասխանատվություն կրել զինվորի առեղծվածային անհետացման դեպքով: Այլ հարցերը դեռ հրապարակային չեմ հնչեցնում, բայց դրանց պատասխանները հուսով եմ կստանանք: Վաղը կներկայացնեմ շաատ ուշացած հաղորդում` հանցագործության մասին»:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



