Ереван, 31.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Ամեն ինչ անելու ենք, որ երբեք կրակոց չլսեք. Սերժ Սարգսյանը շնորհավորեց երեխաներին

ОБЩЕСТВО

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են սահմանամերձ մի շարք համայնքների՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Թթուջուր, Վահան, Ջիլ, Գեղամասար, Փամբակ-Դարանակ, Արփունք, Սոթք, Շատջրեք, Շատվան, Արեգունի, Ծափաթաղ, Կախակն, Կուտական, Տրետուք, Կութ, Նորաբակ, Ջաղացաձոր, Ավազան, Վայոց ձորի մարզի Սերս, Խնձորուտ, Խաչիկ, Բարձրունի, Արարատի մարզի՝ Տիգրանաշեն, Զանգակատուն, Երասխ, Տավուշի մարզի Բերքաբեր, Սարիգյուղ, Պառավաքար, Սևքար, Դովեղ, Վազաշեն, Կողբ, Ոսկեվան, Կայան, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեհովիտ, Կոթի, Այգեպար, Բերդավան, Բաղանիս, Արծվաբերդ, Ոսկեպար, Մովսես, Ներքին Ծաղկավան, Արծվաբերդ, Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան, Չինարի, Բարեկամավան, Կիրանց, Այգեձոր համայնքների բազմաթիվ երեխաների, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիր երեխաների, սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաների:

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական միջոցառումը:

Հանրապետության Նախագահն իր և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել նրանց:

«Սիրելի՛ երեխաներ, ես և տիկին Ռիտա Սարգսյանը շնորհավորում ենք ձեզ Նոր տարվա կապակցությամբ, ավագներն ասում են՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում ենք, որպեսզի նոր տարում ձեր բոլոր ցանկություններն իրականություն դառնան: Ցանկանում ենք, որ այս արձակուրդային տոնական օրերը ձեզ նոր, լավ եռանդ հաղորդեն, որպեսզի կարողանաք ավելի լավ սովորել, որպեսզի կարողանաք դառնալ մեր երկրի արժանավոր և արժանապատիվ քաղաքացիներ: Ցանկանում ենք, որ այս և նման օրերը, սիրելի՛ երեխաներ, ձեզ լավ տրամադրություն հաղորդեն, որպեսզի դուք լինեք ավելի երջանիկ, լավատես լինեք, որպեսզի դուք տրամադրվեք բարի գործերի: Ուզում եմ, որպեսզի դուք վստահ լինեք, որ ձեր ծնողները և, ընդհանրապես, բոլոր մեծահասակներն ամեն ինչ անելու են, որպեսզի դուք բարով մեծանաք, որպեսզի դուք կյանքի նկատմամբ լցվեք լավատեսությամբ, լինեք բարի, որովհետև աշխարհն ավելի լավն են դարձնում բարի մարդիկ, աշխարհն ավելի լավն են դարձնում լավատեսությամբ լցված մարդիկ: Չարությամբ, կեղծավորությամբ անհնար է լավ գործեր կատարել: Մենք ուզում ենք, սիրելի՛ երեխաներ, որպեսզի դուք մի քանի տարի հետո գաք այս դահլիճ արդեն բոլորովին այլ կարգավիճակով: Ցանկանում ենք, որպեսզի ձեզնով հպարտանան ոչ միայն ձեր ծնողները, այլ մեր ողջ ժողովուրդը, այնպես՝ ինչպես ամեն տարի այստեղ այս դահլիճում հավաքվում են գերազանց սովորողները, հանրապետական և միջազգային մրցույթներում հաղթողները, և մենք բոլորս հպարտանում ենք: Ուզում եմ, որպեսզի այստեղ եղած տղաներն ունենան այնքան հաջողություն, որքան հաջողություն ունեն, օրինակ, Հենրիխ Մխիթարյանը, Լևոն Արոնյանը: Մենք ցանկանում ենք, որպեսզի դուք ապրեք խաղաղ երկնքի տակ, ցանկանում ենք, որպեսզի ձեր ծնողները շատ ավելի ժամանակ և հնարավորություն ունենան ձեր գիտելիքները, ձեր աշխարհայացքն ընդլայնելու համար:

Այստեղ հիմնականում ներկա են սահմանամերձ շրջանների երեխաները: Բոլորի համար խաղաղությունն ամենացանկալին է: Մարդն ապրի Տավուշում, թե Երևանում, խաղաղությունը երկուսի համար էլ նույն բարձր արժեքն ունի, որովհետև պատերազմը շատ վատ բան է, սիրելի՛ երեխաներ: Եվ մենք ձեզ ցանկանում ենք, որպեսզի երբեք, որևէ անգամ դուք կրակոց չլսեք: Ամեն, ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդպես լինի: Աշխարհի ամենալավ բանը գիրքն է, սիրելի՛ երեխաներ: Ուզում եմ, որպեսզի դուք, ինչպես ասում են՝ պինդ լինեք, առաջին հերթին՝ տղաները: Ուզում եմ, որ մեր աղջիկներն էլ շատ հոգատար լինեն, նմանվեն իրենց մայրերին, իրենց տատերին, լինեն շատ գեղեցիկ, կարգապահ, որ հեռու ապագայում ունենաք ձեզ պես կարգապահ, գեղեցիկ երեխաներ:

Մեկ անգամ ևս մենք շնորհավորում ենք ձեզ այս լավ տոնի կապակցությամբ, և բոլորդ միասին պետք է խոստանաք, որ դուք ուրախ եք լինելու: Պետք է ուրախ լինել, որպեսզի կարողանաք շատ լավ գործեր կատարել: Իսկ մեր երկրի ապագան դուք եք և ձեր հասակակիցները մեր հանրապետությունում: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում ենք ձեզ այս փայլուն, այս ամենալավ տոներից մեկի կապակցությամբ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Սահմանամերձ համայնքներից երեխաները մայրաքաղաք են ժամանել մեկ օր առաջ, և Նախագահի նստավայրում տոնական միջոցառմանը մասնակցելուց բացի, նրանց համար կազմակերպվել է մշակութային լրացուցիչ ծրագիր՝ այցելություն Հայաստանի պատմության թանգարան և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Երեխաների համար երեկ նաև շրջայց է կազմակերպվել գիշերային տոնական Երևանով:

Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церкви