Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Թերմոս. երկշերտ ապակյա կոնտեյներից մինչ ժամանակակից տարբերակներ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թերմոսն ակտիվորեն օգտագործվում է առօրյա կյանքում՝ դրանում պահվող արտադրանքի ջերմաստիճանը պահպանելու համար: Այն առավել հաճախ օգտագործվում է այն ժամանակ, երբ անհրաժեշտ է խմիչքը կամ ուտեստը երկար ժամանակ տաք պահել: Լավ թերմոսը անխուսափելի իր է արշավների և ճանապարհորդությունների ժամանակ. դրա մեջ թեյի, ջրի կամ արգանակի առնվազն 60 աստիճան ջերմաստիճանը հնարավոր է պահել մինչև մեկ օր (ժամանակը և ջերմաստիճանը կախված են թերմոսի հզորությունից և տեսակից)։

Անոթի մեջ արտաքին միջավայրից անկախ ջերմաստիճանի պահպանման անհրաժեշտությունը ի հայտ է եկել 19-րդ դարի երկրորդ կեսերին: Այդ ժամանակ ֆիզիկոսները փորձեր էին կատարում հեղուկացված գազերի հետ, որոնք մթնոլորտի մի մասն են կազմում (ազոտ, թթվածին և ջրածին): Այնուամենայնիվ, պարզվել է, որ ստացված նյութերը պահանջվող վիճակում պահելը բավականին դժվար է, քանի որ դրանք չափազանց արագ գոլորշիանում են: Խնդիրը մասնակիորեն լուծվել է գերմանացի ֆիզիկոս Վայնհոլդի կողմից 1881 թվականին:

Նա մշակել է երկշերտ ապակե կոնտեյներ, որի ներսից օդը ամբողջությամբ հանված է: Պատերի միջև օդը հեռացնելու հետևանքով նվազեցվել է գոլորշիացումը: 11 տարի անց՝ 1892 թվականին, շոտլանդացի ֆիզիկոս և քիմիկոս Դուարը բարելավել է իր գերմանացի գործընկերոջ գյուտը: Կոնտեյները վերածվել է վերին նեղ բացվածքով և զույգ պատերով տափաշշի. դա կանխել է ստացված գազերի արագ գոլորշիացումը: Ավելի լավ մեկուսացման համար տարողությունը ներսից ծածկվել է բարակ արծաթե շերտով, քանի որ ջերմային ճառագայթումը լավ է արտացոլվում հայելու նմանվող ներքին մակերեսից: Կոնտեյները երեսպատվել է հատուկ մետաղական պատյանով: Իր գյուտի միջոցով Դուարին հաջողվել է որոշ ժամանակ պահպանել ջրածինը հեղուկ և պինդ վիճակում: Սակայն ո՛չ նա, ո՛չ էլ Վայնհոլդը չեն արտոնագրել այդ գյուտը. նրանք չէին հավատում, որ իրենց գյուտերը շոշափելի շահույթ կարող են բերել ինչ-որ մեկին:

1903 թվականին ապակի արտադրող Բուրգերը (Գերմանիա) մտահղացել է բարելավել Դուարի անոթը ոչ միայն գիտական, այլ նաև կենցաղային նպատակներով օգտագործելու համար: Անոթը դրվել է մետաղական պատյանում, ավելի մեծ մեկուսացման համար ավելացվել է հերմետիկ խցան: Դիզայնը լրացվել է հարմարավետ կափարիչով, որը կատարում էր նաև փոքրիկ բաժակի դեր:

1903 թվականի աշնանը Բուրգերը արտոնագրել է իր գյուտը: Հաջորդ տարի նա հիմնադրել է մի ընկերություն, որը զբաղվում էր նոր արտադրանքի` «վակուումային տափաշշի» արտադրությամբ: Այդ անունը չէր կարող հավակնել հաջող լինելու, ուստի շուտով հայտարարվել է մրցույթ նորույթի ամենահետաքրքիր անվան համար: Պարզվել է, որ առավել հնչեղ տարբերակը թերմոսն է (հունարենից Therme նշանակում է «տաք»), որը հորինել է Մյունխենի մի բնակիչ։ 1904 թվականի գարնանը նոր ապրանքանիշը սկսել է օգտագործվել առևտրային նպատակներով:

4 տարի անց Thermos GmbH ընկերությունը թերմոս արտադրելու իր իրավունքները վաճառել է Ամերիկայում, Կանադայում և Անգլիայում գտնվող երեք ընկերությունների: Այդտեղից էլ հեղուկները պահելու և դրանց կայուն ջերմաստիճանը պահպանելու համար նախատեսված նոր տարաները սկսել են աստիճանաբար տարածվել ամբողջ աշխարհում: Ավելի քան մեկ դարի ընթացքում Դուարի և Բուրգերի գյուտը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել: Մինչ օրս հաստատվել է տարբեր չափերի թերմոսների արտադրություն` սկսած 0,25 լ-ից մինչև 40 լ: Փոփոխություններ է կրել նաև այն նյութը, որից պատրաստվել է շիշը:

Ավանդական ապակե անոթներից բացի, լայնորեն արտադրվում են էժանագին պլաստմասե և թանկարժեք մետաղական շշեր: Հանրաճանաչ են լայն բերանով հատուկ սննդային թերմոսները, ինչպես նաև ունիվերսալ թերմոսները, որոնցով կարելի է միանգամից մի քանի ուտեստ պահել: Թերմոսի կափարիչը մինչ օրս էլ առավել հաճախ օգտագործվում է որպես ճամփորդական բաժակ, սակայն տնային օգտագործման համար ստեղծվել են օդաճնշական պոմպով հատուկ կափարիչներ, որոնցով կարելի է խմիչք լցնել՝ կոճակը սեղմելով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения