Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 3 երկրաշարժ
ОБЩЕСТВОՍեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը դեկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ ուժգնությամբ երեք երկրաշարժ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, դեկտեմբերի 17-19-ը 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3, 2.4 և 2.6) երեք երկրաշարժ է տ եղի ունեցել Թուրքիայում՝ Վան քաղաքից 42 կմ դեպի հյուսիս:
Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ: Դեկտեմբերի 17-ին 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում՝ Տրես Պիկոս քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արևելք: Դեկտեմբերի 19-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ գրանցվել է Վանուատուի Իսանգել քաղաքից 128 կմ դեպի հյուսիս: Հաջորդ օրն Ինդոնեզիայում (Հյուսիսային Կալիմանտան)՝ Տարական քաղաքից 36 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6 մագնիտուդ հզորություն: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:



