Ереван, 27.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Ղազախստանի դեպքերին բավական տագնապով հետևում են թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում

ИНТЕРВЬЮ

Ղազախստանում կատարվող իրադարձությունների իրական հիմքերի մասին զրուցել ենք քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

Հարցին, թե այս ամենն իրո՞ք սոցիալական բունտն էր, թե՞ հիմքում գլոբալ խնդիրներ ու աշխարհաքաղաքական այլ շահեր կան` քաղաքագետն ասաց․ «Գնահատականները, իհարկե, տարբեր են հատկապես այն մարդկանց շրջանակներում, որոնք շատ ավելի մոտից են ծանոթ Ղազախստանի ներքին իրադրությանն ու դասավորությանը, և ըստ այդ գնահատականների, այնտեղ տեղի ունեցողն ավելի շատ ներկլանային պայքար է Ղազախստանի հետագա զարգացման տարբեր վեկտորներ պատկերացնող ուժերի միջև։ Այս իմաստով անկասկած է իհարկե, որ կա մի հիմք, որը բնորոշ է բոլոր հետխորհրդային երկրներին, գուցե բացառությամբ Մերձբալթյան երկրների, դա ամբողջատիրական համակարգն է, որը հանրային ու պետական ռեսուրսի հարստահարման, մսխման տրամաբանությամբ է գործել ու այդ իմաստով հասարակական մեծ դժգոհության տեղիք է տվել, ինչն էլ հիմք է դառնում մեծ քաղաքական այլ խաղեր կառուցելու համար։ Հստակ չեմ կարող ասել՝ կա՞ այստեղ աշխարհաքաղաքական միջամտություն ծագումնաբանական տեսանկյունից, բայց այն, որ տեղի ունեցողը կամ դրա որևէ արդյունք կամ հետևանք ունենալու է աշխարհաքաղաքական նշանակություն, իհարկե անկասկած է։ Տեսնում ենք արդեն տարբեր խաղացողների հետաքրքրությունը, Ռուսաստանի անմիջական ու շատ արագ արձագանքը ՀԱՊԿ ձևաչափով, և այդ հանգամանքներն անշուշտ վկայում են, որ Ղազախստանում հետագա ստատուս քվոն որ կձևավորվի, ինչպիսին էլ այն լինի, անշուշտ ունենալու է թե՛ տարածաշրջանային, թե՛ աշխարհաքաղաքական մեծ նշանակություն և ազդեցություն»։

Հարցին, թե մեր տարածաշրջանի ու Հայաստանի համար այս դեպքերն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ` Հակոբ Բադալյանն ասաց․ «Ուղիղ արդյունք կամ հետևանք բավական դժվար է պատկերացնել, այդուհանդերձ ես կարծում եմ, որ Ղազախստանի դեպքերին բավական տագնապով հետևում են թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում, որովհետև երկու տեղում էլ մոտավորապես նույն համակարգերն են, ինչպիսին Ղազախստանում է։ Ու տեսնելով բավական կայուն թվացող երկրում այսպես հանկարծակի բռնկում ու ապակայունացում, անշուշտ, թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում կհետևեն բավական տագնապով՝ առավել ևս, որ երկու տեղում էլ իշխանության ու հասարակության միջև կան լրջագույն խնդիրներ։ Եթե խոսենք Ադրբեջանի մասին, ապա այստեղ եղած խնդիրները Ալիևը փորձում է հարթել, այսպես ասած, հաղթանակի էյֆորիայով, բայց ինքն էլ շատ լավ հասկանում է, որ դա երկարաժամկետ օգտագործման միջոց չէ, ու գալու է ժամանակ, երբ հասարակությունը շատ սուր հարցեր է ունենալու նաև իրեն։ Սա մեկ հնարավոր շերտն է, հաջորդը, անկասկած, այն է, թե ինչպիսին կլինի Ղազախստանում իրավիճակը Ռուսաստանի համար, որովհետև եթե Ռուսաստանն այնտեղ ունենա լուրջ խնդիրներ, ապա դա կարող է նշանակել Ռուսաստանի որոշակի թուլացում կամ այդպիսի ռիսկ Կովկասում՝ իրավիճակի առումով, իսկ դրանից անշուշտ փորձելու են օգտվել բոլոր այն երկրները, որոնք Ռուսաստանի հետ ունեն սակարկության թեմաներ և, այսպես ասած, կորզելու որևէ ակնկալիք: Բնականաբար, անմիջապես փորձելու են լրացուցիչ նոր խնդիրներ առաջադրել Ռուսաստանին, ու Կովկասը կարող է լինել այդ խնդիրներից մեկը։ Միևնույն ժամանակ, մենք պետք է Ղազախստանում կատարվողը դիտարկենք ոչ միայն կովկասյան շրջանակով, այլև չմոռանանք, որ դա մեծ հաշվով եվրասիական անվտանգային մեծ միջավայր է, որի մաս ենք նաև մենք, ու հնարավոր ազդեցությունները կարող են չափվել նաև այս մեծ միջավայրի իմաստով։ Անկասկած է, որ Ղազախստանում փոխվում է ստատուս քվո՝ մենք չգիտենք, թե ինչ տրամաբանությամբ կփոխվի․ այնտեղ կլինի ռուս-ամերիկյա՞ն համաձայնություն, թե՞ ռուս-չինական, թե՞ ռուս-թուրքական որևէ նոր տակտիկական համաձայնություն: Հատկանշական է միայն այն, որ տեսնում ենք Ռուսաստանի շատ արագ արձագանք, ինչը հիմք է տալիս խոսելու, որ ռուսները տեսել են բավական մեծ վտանգ տեղի ունեցողի մեջ: Համենայնդեպս, ըստ Ղազախստանի դեպքերին ավելի ծանոթ մարդկանց գնահատականների՝ այնտեղ պայքար է ղազախական էլիտայի թյուրքական, իսլամամետ խմբերի ու կլանների միջև, նրանց իշխանության գալու փորձն է, որը փորձում է փաստորեն կասեցնել Ռուսաստանը իր համար հասկանալի պատճառներով, ու այստեղ ուշագրավ է, որ այս իրադարձությունները գրեթե զուգորդվում են Ժնևում սպասվող ԱՄՆ-Ռուսաստան սպասվող բանակցությանը, որտեղ չափազանց լուրջ խնդիրներ են ըստ ամենայնի քննարկվելու»։

Սոնա Գիշյան

www. Past.am

Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате