Ռումինիայում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
МЕЖДУНАРОДНОЕ4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել շաբաթ օրը, առավոտյան ժամը 01:02-ին, Բուզեու կոմսությունում՝ Ռումինիայի արեւելյան Վրանչա սեյսմիկ գոտում: Այս մասին հայտնել է Երկրի ֆիզիկայի ազգային ինստիտուտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երկրաշարժի օջախը գտնվել է 121 կմ խորությամբ։ Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ռումինիան սեյսմիկ բարձր ակտիվություն ունեցող երկիր է, այստեղ պարբերաբար ցնցումներ են գրանցվում։ Այս տարվա սկզբից երկրի սեյսմիկ Վրանչա գոտում գրանցվել է 3,4, 3,7 եւ 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։
2021 թվականի դեկտեմբերին Ռումինիայում 2,1-4,1 մագնիտուդով 26 ցնցում է տեղի ունեցել։ Անցյալ տարվա ամենաուժեղ երկրաշարժը՝ 4,7 մագնիտուդով, երկրում տեղի է ունեցել մայիսի 26-ին։ Այն զգացվել է նաեւ Բուխարեստում։
1
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
2
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



