Բավարիայի երիտասարդ ֆուտբոլիստը նոր ռեկորդ է գրանցել
СПОРТԿիսապաշտպան Պոլ Վաներն ամենաերիտասարդ խաղացողն է, ով Բունդեսլիգայում հանդես է եկել Մյունխենի «Բավարիայի» կազմում։ Այս մասին հայտնում է Gracenote Live-ը։
Մյունխենյան ակումբի կազմում ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի խաղի հանդիպման 75-րդ րոպեին։
Հանդիպման ժամանակ երիտասարդ կիսապաշտպանը 16 տարեկան 15 օրական էր։
Բունդեսլիգայի ողջ պատմության ընթացքում միայն մեկ դեբյուտանտ է եղել ավելի երիտասարդ։ 2020 թվականի նոյեմբերի 21-ին Յուսուֆ Մուկոկոն խաղադաշտ դուրս եկավ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում (16 տարեկան 1 օրական)։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



