Ֆինանսների նախարարության աշխատակիցները կանխել են 1.5 կգ ոսկու մաքսանենգության փորձ
ОБЩЕСТВОՖինանսների նախարարության մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Հ. Խ.-ին պատկանող բեռը, ով միջնորդ կազմակերպության միջոցով Թուրքիայից Հայաստան հագուստ էր տեղափոխել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայն ության հետ կապերի բաժնից, զննման արդյունքում քաղաքացուն պատկանող ավելի քան 100 կգ քաշով հագուստի պարկերի մեջ հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ոսկյա զարդեր, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1529 գրամ:
Ընթացիկ տարում մյուս խոշոր բացահայտումներն առնչվել են թմրանյութերի մաքսանենգ տարանցմանը: Ստանալով օպերատիվ տեղեկություններ՝ վարչության աշխատակիցները կինոլոգիական ծառայության շների միջոցով մանրակրկիտ զննման են ենթարկել փոստային բաժանմունքով արտահանման ենթակա ծանրոցը՝ հայտնաբերելով խնամքով թաքցված ավելի քան 3 կգ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական լայնածավալ աշխատանքի շնորհիվ հաջողվել է կանխել 1.5 կգ «ափիոն» տեսակÕ « թմրանյութի արտահանման փորձը:



